×


Մահացել է Ժենյա Մկրտումյանը

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կյանքից հեռացել է Ժենյա Մկրտումյանը: Դերասանուհին 68 տարեկան էր: Ցավալի լուրը BRAVO.am-ին հայտնել են «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից:

Ժենյա Մկրտումյանը


Ժենյա Մկրտումյանը դերասանուհի Արուս Ոսկանյանի թոռնուհին էր, երգչուհի Մայա Մարգարյանի մայրը: 1972թ. ավարտել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դրամատիկական ստուդիան` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Ավարտելուց հետո ընդունվել է համանուն թատրոն` որպես դերասանուհի, որտեղ էլ աշխատել է մինչեւ կյանքի վերջ:

Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ֆ.Լորկայի «Բեռնարդան եւ նրա աղջիկները» (Մարիա Խոսեֆա), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր եւ պատիժ» (Ալյոնա Իվանովնա), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Փոստատար), Ա.Օստրովսկու «Գայլեր եւ ոչխարներ» (Անֆուսա Տիխոնովա) եւ այլն: Հեռուստատեսությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», «Ռուսաց լեզու» հաղորդումները, խաղացել նաեւ մի շարք հեռուստատեսային ներկայացումներում:

Ժենյա Մկրտումյանը` «Կարգին սերիալ»-ի նկարահանումներին


Նկարահանվել է «Դժբախտ երջանկություն», «Ճակատագրի գերիներ», «Այսպես էլ ապրում ենք», «Կարուսել», «Ընտանեկան իրավիճակներ» եւ այլ սերիալներում, «Կարգին սերիալ» հումորային նախագծում, «Մեր բակը 2», «Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա» եւ այլ ֆիլմերում: 2013թ. արժանացել է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» մրցանակին` «Այդ ես չեմ» ֆիլմի համար:

BRAVO.am-ը ցավակցում է Ժենյա Մկրտումյանի հարազատներին եւ նրա արվեստի սիրահարներին:

BRAVO.am
Կենսագրական տվյալները՝ avproduction.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին