Այսօր` հուլիսի 31-ին, մահացել է հայտնի եւ սիրված շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Ցավալի լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատեց "Նաիրի" բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանուշ Մարտիրոսյանը:
Մարկ Սաղաթելյանը
Ինչպես հայտնի է, Մարկ Սաղաթելյանը երեկ սուր լեյկոզ ախտորոշմամբ գտնվում էր “Նաիրի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Սեպտեմբերի 1-ին արտիստը կդառնար 42 տարեկան:
BRAVO.am-ը ցավակցում է Մարկ Սաղաթելյանի հարազատներին, ընկերներին եւ երկրպագուներին:
BRAVO.am


×
41,616





