×


Մահացել է Սոս Սարգսյանը

Այսօր` սեպտեմբերի 26-ին, մահացել է անվանի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ, “Համազգային” թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը: Ցավալի լուրը հայտնի է դարձել քիչ առաջ:

Սոս Սարգսյանը


Հոկտեմբերի 24-ին մեծանուն հայը կդառնար 84 տարեկան:  

BRAVO.am-ը ցավակցում է Սոս Սարգսյանի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին: 

BRAVO.am-ը ժամանակին գրի է առել Սոս Սարգսյանի մտքերը, որոնք կարող եք կարդալ այստեղ: 

Սոս Սարգսյանը


Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին` Ստեփանավան քաղաքում։ 1948 թվականին տեղափոխվել է Երեւան եւ աշխատել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։

1991 թվականին հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է եղել, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Սոս Սարգսյանը


Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում եւ ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ. Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։

BRAVO.am 
Լուսանկարները` BRAVO.am-ի 
Կենսագրական տվյալները` Վիքիպեդիայից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին