×


Մահացել է ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը

Այս գիշեր Իսպանիայում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը: Ցավալի լուրը BRAVO.am-ին հայտնել է նրա եղբայրը` Դավիթ Թադեւոսյանը:


Սուրեն Թադեւոսյանը

Ռեժիսորը հուլիսի 19-ին կդառնար 41 տարեկան:

BRAVO.am-ը ցավակցում է Սուրեն Թադեւոսյանի հարազատներին եւ ընկերներին: Հոգեհանգստի եւ հուղարկավորության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:

Սուրեն Թադեւոսյանը հեղինակել է 16 հեռուստանախագիծ, 2 հեռուստասերիալ: 2004-05թթ եղել է «Դար 21» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, 2007-11թթ` «TV 5»-ի գլխավոր պրոդյուսերը եւ փոխտնօրենը: Եղել է «Արմատ» երաժշտական նախագծի եւ երգիչ Նարեկ Բավեյանի պրոդյուսերը: Նկարահանել է ավելի քան 80 երաժշտական, 100 գովազդային տեսահոլովակ: ԱՄՆ-ի «Գոլդեն Սթար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Արսեն Սաֆարյանի «Հուշերի քաղաք» տեսահոլովակի համար արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին, իսկ 2010թ.` «Տարվա լավագույն ռեժիսոր»: 2011թ. Իսպանիայի Բիլբաո քաղաքի կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի սցենար» մրցանակին:

BRAVO.am
Կենսագրական տվյալները` avproduction.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին