×


Մայա Մարգարյանն` ամուսնու զվարճալի նվերի եւ Ալեքի չարաճճիությունների մասին :)

Ֆրանսիայում բնակություն հաստատած Մայա Մարգարյանի եւ ռեժիսոր Տիգրան Դավթյանի ընտանիքում օրերս տոնական մթնոլորտ է տիրել: Երգչուհին նշել է ծննդյան տարեդարձը: BRAVO.am-ը շնորհավորել է նրան 38-ամյակի կապակցությամբ եւ մի շարք հարցեր հղել:

Մայա Մարգարյանն` ամուսնու եւ որդու հետ


“Դեռ կեսգիշերին առաջինն ինքս եմ ինձ շնորհավորել, հետո ամուսնուցս եմ բարեմաղթանքներ լսել, այնուհետեւ սկսել եմ պատասխանել հարազատներիս եւ ընկերներիս հեռախոսազանգերին”,-մեզ հետ զրույցում պատմել է հոբելյարն ու հավելել, որ երեւանաբնակ մայրիկի` դերասանուհի Ժենյա Մկրտումյանի հետ էլ կապվել է “Skype”-ի միջոցով:

Մայային զվարճացրել է ամուսնու նվերը, որն իրենից ներկայացնում է մաստակներով լի սարք.“Օգտվելու համար անհրաժեշտ է այդ սարքի մեջ գումար գցել: Արդեն պարզ է, թե որտեղ պետք է հավաքվի ընտանեկան բյուջեն:)”:

Մայա Մարգարյանը` որդու հետ


Երգչուհին նշել է, որ իր ծննդյան տոները միշտ ուրախ են անցնում` առանձնացնելով 35-ամյակի խնջույքը.“Ընկերուհիներով հավաքվել էինք փակ լողավազանում: Համաձայն պայմանի` նրանք ներկայացել էին զվարճալի ձեռագործ լողազգեստներով: Այդ օրը հասկացա, որ մարդու երեւակայությունը սահմաններ չունի:)”:

Մայա Մարգարյանը` որդու հետ


Մայա Մարգարյանի պարի խմբակում դասերը կվերսկսեն սեպտեմբերին, իսկ մինչ այդ նա իր ժամանակն ամբողջությամբ կնվիրի ամուսնուն եւ որդուն.“Ալեքը չարաճճի է, սիրում է վազվզել բոլոր իրերի վրայով, որոնք գետնից բարձր են: Խելագարվում է Ֆարել Ուիլյամսի “Happy” տեսահոլովակի համար եւ պարում է միայն այդ երգի ներքո, “մամա” բառի փոխարեն հաճախ “մամամա” է ասում, երբեմն էլ նայում է ինձ եւ ծիծաղում` հասկացնելով, որ գիտի` ես եմ մայրը:)”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մայա Մարգարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW