Մայա Մարգարյանը շուրջ երեք տարի է` ընտանիքի հետ բնակվում է Ֆրանսիայում: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ դադարից հետո վերսկսել է իր պարի խմբակի աշխատանքները եւ պատրաստվում է առաջին համերգին:
Մայա Մարգարյանը` որդու հետ
“Ընթանում են պարապմունքները, զբաղվում եմ բեմադրությամբ: Հուսով եմ` մոտ ապագայում կլինի մեր առաջին բեմելը”,-ասել է նա եւ հավելել, որ ընդմիջումը պայմանավորված էր մայրիկի “պարտականությունների” կատարմամբ:):
Փոքրիկ Ալեքի խնամքն ու դաստիարակությունը Մայայից շատ ժամանակ է խլում: Նա կատակել է, թե որդին առաջին քայլերն է անում երգարվեստում. փորձում է վերարտադրել մուլտֆիլմերում հնչող մեղեդիները.“Նա այն տարիքում է, որ անընդհատ ուզում ես նայել, հետեւել”:
Մայա Մարգարյանը` որդու հետ
Այդուհանդերձ, նա փորձում է ժամանակ գտնել վոկալի պարապմունքների եւ մարզական կեցվածքի պահպանման համար.“Այստեղ շատ անելիքներ ունեմ եւ հուսով եմ` կամաց-կամաց կիրագործեմ: Ունեմ նոր երգեր, որոնք ժամանակի սղության պատճառով դեռեւս չեմ ձայնագրել”:
Խոսելով Հայաստան այցելելու մասին` Մայա Մարգարյանը հետեւյալն է նշել.“Իմ ու ամուսնուս աշխատանքային գրաֆիկը դեռեւս թույլ չի տալիս… Շատ ենք կարոտում: Հուսով եմ` մոտ ապագայում կկարողանանք մեր որդուն ցույց տալ իր իրական հայրենիքը”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյան/Bravo.am/
Լուսանկարները` Մայա Մարգարյանի անձնական արխիվից


×
27,943






