×


Մայրանալ պատրաստվող Անուշիկ Ալավերդյանի գեղեցիկ նոր ֆոտոշարքը :)

Նախորդ հուլիսին պսակադրված  Անուշիկ Ալավերդյանի եւ Կարեն Մամիկոնյանի ընտանիքը մեկ տարեկան է:): Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ տարին իրենց համար անցել է այնպես, ինչպես պատկերացնում էին.«Հիանալի մի տարի ունեցանք` լի սիրով ու երջանկությամբ: Ճիշտ է, շատ արագ անցավ, բայց հասցրինք վայելել մեր համատեղ կյանքի ամեն մի օրը»:

Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը


Պարզվում է` երաժիշտներն իրենց համար տոնական օրը միասին չեն անցկացրել, սակայն հոբելյանը նշանավորել են գեղեցիկ ֆոտոշարքով, որի հեղինակը Ռոբերտ Քոլոյանն է. «Պսակադրվել ենք հուլիսի 25-ին, բայց Կարենը համերգներ ուներ, ես էլ քաղաքում չէի, եւ չկարողացանք նշել, բայց միմյանց շնորհավորել ենք ու նվերներով փոխանակվել»,-պատմել է Անուշիկը:

Մեկ տարվա ընթացում զույգը հիշարժան մի շարք օրեր է ունեցել, բայց երգչուհու համար ամենանամոռանալի օրը կապված է առաջնեկի հետ.«Ամենակարեւոր օրը Կարենին հղիությանս մասին հայտնելու օրն է, որ երբեք չեմ մոռանա»:

Անուշիկ Ալավերդյանը


Ապագա մայրիկից տեղեկացանք, որ սկսել են դստեր համար անհրաժեշտ իրերի գնումները, որոնք հիմնականում սպիտակի ու վարդագույնի համադրությամբ են. «Երեխայի հետ կապված ամեն բան միասին ենք անում: Բացի մեր գնումներից, փոքրիկս նաեւ արտերկրում ապրող մեր հարազատներից է մի շարք նվերներ ստացել: Քույրս Ֆրանսիայից շատ սիրուն շորիկներ է ուղարկել»:

Երգչուհին չցանկացավ բարձրաձայնել աղջնակի անվան հավանական տարբերակը. «Անունն արդեն որոշել ենք, բայց չեմ ուզում ասել. միգուցե մտափոխվենք:)»:

BRAVO.am-ը հավերժ սեր եւ երջանկություն է մաղթում զույգին:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Ռոբերտ Քոլոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին