×


Մայքլ Քոթանջյանը` դստեր մկրտության, ամառային հանգստի եւ հայրիկի հետ բեմադրության մասին :)

Մայքլ Քոթանջյանի դուստրը` Լիկան, օգոստոսի 14-ին դարձել է 7 ամսական: Մայքլը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է փոքրիկի նախասիրությունների, նաեւ մկրտության արարողության մասին. երգիչ հայրիկի եւ արտիստ պապիկի գեները արդեն իսկ ակնհայտ են:):

Մայքլ Քոթանջյանը կնոջ` Աշխենի եւ փոքրիկ Լիկայի հետ


"Լիկան շատ ակտիվ բալիկ է: Արդեն նկատում ենք իր երաժշտական, նաեւ արտիստական ունակությունները: Նա շատ լավ զգում է տեսախցիկը, կարողանում է փոխանցել այն էմոցիաները, որոնք պահանջվում են տվյալ պահին: Լիկան ֆոտոգենիկ է ու շատ է սիրում լուսանկարվել",-նշել է երգիչը:

Նա պատմել է, որ դուստրը նաեւ շատ է սիրում հեռուստացույց դիտել, մասնավորապես` մուլտֆիլմեր ու արտասահմանյան երաժշտական տեսահոլովակներ: Փոքրիկ Լիկան շատ է սիրում զբոսնել եւ արդեն հասցրել է ծնողների հետ իր առաջին հանգիստը վայելել Ծաղկաձորում:):

Մայքլ Քոթանջյանը դստեր` Լիկայի հետ


Մայքլի ու Աշխենի ամուսնության 1-ամյակի օրը` ապրիլի 11-ին, Էջմիածնի մայր տաճարում տեղի է ունեցել զույգի առաջնեկի մկրտությունը."Մեր բալիկի քավորը Վարդան Անտոնյանն է` զարմուհուս ամուսինն ու մտերիմ ընկերս: Արարողությանը ներկա էին իմ եւ կնոջս բարեկամներն ու մեր մտերիմները",-նշել է երգիչը:

"Ռաֆայել եւ Մայքլ Քոթանջյանները ներկայացնում են…" 

Խոսելով ստեղծագործական նորությունների մասին` Մայքլ Քոթանջյանը տեղեկացրել է, որ այժմ ստեղծագորածական բուռն շրջանում է. համագործակցում է հայրիկի` ՀՀ վաստակավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանի հետ: Շուտով տեղի կունենա "Ռաֆայել եւ Մայքլ Քոթանջյանները ներկայացնում են…" բենեֆիսային համերգը, որի ընթացքում հանդիսատեսը կդիտի Ռաֆայել Քոթանջյանի թատերական լավագույն մանրապատումներն ու կվայելի սիրված երգեր` Մայքլ Քոթանջյանի կատարմամբ."Այս բեմադրության սկիզբը դրվել է 2011 թվականին` Միացյալ Նահանգներում` Գլենդեյլի "Stars" թատրոնում":

Մայքլ Քոթանջյանը դստեր` Լիկայի հետ


Ի դեպ, այս ընթացքում երգիչը մի շարք համերգներ է ունեցել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում."Զուգահեռ աշխատում եմ նաեւ նոր երգերիս ձայնագրման վրա: Իսկ առաջիկայում նախատեսում եմ համերգներով հանդես գալ Արցախում": 

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մայքլ Քոթանջյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին