×


Մայքլ Քոթանջյանը կրկնակի հայր կդառնա

Մայքլ Քոթանջյանի ընտանիքում համալրում է սպասվում: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ կինն իրեն այս տարի որդի կպարգեւի.«Աշխենի երկրորդ հղիության մասին ամռանն եմ իմացել ու շատ ուրախացել: Երեխան ինձ համար ամենամեծ նվերն է: Փոքրիկի սեռն իմանալուց հետո երջանկությունս եռապատկվեց»:

Մայքլ Քոթանջյանը` կնոջ հետ


Տղային պապիկի պատվին կանվանակոչեն Ռաֆայել Արտյոմ.«Որդիս ինձ համար ամենակարեւոր ու թանկ մարդկանց անունը կկրի: Արտյոմն էլ, ի դեպ, պապիկիս անունն է, որին շատ եմ սիրում»:

Մայքլի փոխանցմամբ` ՀՀ ժողովրդական արտիստին երկրորդ թոռնիկի մասին լուրը շատ է երջանկացրել.«Պապիկն ուրախությունից հուզվեց, երբ իմացավ, որ փոքրիկն իր անունն է կրելու: Աղջիկս՝ Լիկան, նույնպես երջանիկ է եւ անհամբերությամբ սպասում է եղբոր ծնվելուն, նրա համար նվերներ է պատրաստում»:

Քոթանջյանների ընտանիքը

Ռաֆայել Քոթանջյանը` կնոջ, հարսի եւ թոռնուհու հետ


Այս օրերին Միացյալ Նահանգներում գտնվող Քոթանջյանների ընտանիքը մինչ երեխայի ծնունդը պատրաստվում է վերադառնալ Հայաստան, որպեսզի Ռաֆայել Արտյոմը հայրենիքում ծնվի:

Ամուսիններն արդեն սկսել են ապագա երեխայի համար անհրաժեշտ իրերի գնումները.«Որոշ իրեր այստեղից ենք ձեռք բերել, որոշ բաներ էլ կգնաք Երեւան, նոր կառնենք»:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն եւ ծննդաբերություն է ցանկանում Մայքլի կնոջն ու բոլոր ապագա մայրիկներին:

Տեքստը`Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Քոթանջյանների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին