×


Մանանա Գեւորգյանը նոր ֆոտոշարք ունի

Սերիալներից եւ սիթքոմերից հայտնի Մանանա Գեւորգյանը սեպտեմբերին առաջին անգամ ներկայացավ թատերասեր հանրությանը. «Այցելություն Հայաստան մայրիկին» ներկայացման մեջ նրա դերը դեբյուտային էր: Դերասանուհին ֆոտոշարքերի սիրահար է եւ աշխատանքին զուգահեռ հաճույքով մասնակցում է լուսանկարահանումների:

Մանանա Գեւորգյանը


Մանանան BRAVO.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը՝ նշելով, որ առաջին անգամ համագործակցել է երիտասարդ լուսանկարիչ Սամվել Թադեւոսյանի հետ. «Շատ տարբեր կերպարներով եմ նկարվել: Վաղուց գաղափարը կար, բայց միայն վերջերս կարողացանք իրականացնել: Շատ հապճեպ քննարկեցինք ու արեցինք: Աշխատել ենք նրա արվեստանոցում՝ ջերմ եւ ուրախ մթնոլորտում»:

Մանանա Գեւորգյանը


Պարզվում է՝  դերասանուհին, լուսանկարվել սիրելով հանդերձ, խուսափում է ինքնանկարներից. «Շատ հազվադեպ եմ սելֆիներ անում: Չեմ կարծում, որ արժե ամեն մի քայլը նկարել ու հրապարակել սոցիալական ցանցերում»,- ասել է նա:

Վերհիշելով իր առաջին ֆոտոշարքը՝ Մանանան պատմել է.«Ութ տարի առաջ եմ առաջին անգամ պրոֆեսիոնալ լուսանկարահանման մասնակցել: Ինձ համար շատ կարեւոր իրադարձություն էր: Շատ հպարտ էի, որ ինձ հրավիրել էին:)»:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am /
Լուսանկարները` Սամվել Թադեւոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին