×


“Մանկական Եվրատեսիլ 2013”-ը կքաղցրացնեն հայ \"շոկոլադագործները\" :)

Նոյեմբերի 30-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայանալիք “Մանկական Եվրատեսիլ 2013”-ը մի խումբ “շոկոլադագործների” կհյուրընկալի Հայաստանից:): Հանրայինի ուղիղ եթերում երեկ կայացած մանկական երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլում պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում հաղթել է Մոնիկա Ավանեսյանը` “Շոկո ֆաբրիկա” երգով:

"Մանկական Եվրատեսիլ 2013"-ին Հայաստանը կներկայացնի Մոնիկա Ավանեսյանը

“Մանկական Եվրատեսիլ 2013”-ը մի խումբ “շոկոլադագործների” կհյուրընկալի Հայաստանից:)


14-ամյա Մոնան, որի երազանքների երկրում աշխարհի բոլոր բալիկներն առողջ են ու երջանիկ, կյանքն էլ` շոկոլադի պես քաղցր, BRAVO.am-ի հետ զրույցում կիսվել է իր ուրախությամբ.“Այնքան հուզված եմ, որ չեմ կարող շատ խոսել:)”: Նրա “շոկոլադագործ” ընկերներն էլ հետեւյալն են հավելել.“Այսքանից հետո էլ ի՞նչ կարող ենք ասել, միայն կարող ենք դողալ:)”:

Մոնիկա Ավանեսյանն ու Դալիթան


Ի դեպ, քանի որ “Մանկական Եվրատեսիլ 2013”-ին մրցանակային է լինելու երեք հորիզոնական, հայաստանյան եզրափակչում, հետեւելով Եվրոպայի օրինակին, խրախուսական մրցանակներ են հանձնել 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած փոքրիկ կատարողներին: Այսպիսով` Դավիթը եւ Էռնան մեր ներկայացուցչի հետ կմեկնեն Կիեւ եւ հենց այնտեղից կհայտարարեն Հայաստանից ստացված միավորները, իսկ “Happy Day” խմբի անդամները կնկարահանվեն Հանրայինի մանկական նոր սերիալում:

"Եվրատեսիլ" նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը


BRAVO.am-ը շնորհավորում է մրցութային տեղերը զբաղեցրած մեր մասնակիցներին, Մոնիկա Ավանեսյանին էլ հաջողություն ու հաղթանակ ենք մաղթում:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW