Մեկ ամսից ավելի է` դերասան-ամուսիններ Սարգիս եւ Մանո Գրիգորյանները ներկայանում են որպես հաղորդավար: Նրանք «Կենտրոն»-ի ուղիղ եթերում բարի լույս են ասում հեռուստադիտողներին «Սկսենք նորից» առավոտյան հաղորդաշարի շրջանակում:
Սարգիս եւ Մանո Գրիգորյանները` «Սկսենք նորից» ծրագրի տաղավարում
«Առաջարկն անսպասելի էր ու շատ հաճելի: Որպես ճանաչված զույգ` նրանք մեզ հրավիրեցին նոր եթերաշրջանում լինել իրենց հետ: Թեեւ գերզբաղված առօրյա ունենք, սիրով համաձայնեցինք»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Մանոն:
Նա այս ոլորտում իր առաջին քայլերն են, իսկ ամուսինը տարիներ առաջ առավոտյան ծրագիր վարելու փորձ ունեցել է.«Սկզբում վախ ունեի եւ ինձ շատ օգնցին գործընկերներս: Այս աշխատանքի շնորհիվ սիրածս գործն անում եմ սիրելիիս կողքին: Միշտ էլ երազել եմ նման հաղորդում վարել, չգիտեմ` ինչքան կտեւի, բայց հաճույքով եմ աշխատանքի գնում»:
Մանո Գրիգորյանը` «Սկսենք նորից» հաղորդաշարի տաղավարում
Մանոյի խոսքով` առավոտյան վաղ արթնանալու հետ խնդիրներ չունեն.«Երկուսս էլ քնել չենք սիրում եւ միշտ էլ շուտ ենք արթնացել: Առավոտը շատ եմ սիրում. բարի է, լուսավոր, պայծառ, վատ ոչինչ չկա, իսկ ինչ էլ եղել է, մնացել է հետեւում:Առավոտյան ամեն ինչ նորից ես սկսում»:
Միմյանց լավ ճանաչելը զույգին միայն օգնում է գործում.«Գիտենք միմյանց հնարավորությունները եւ ճիշտ պահին օգնության ենք հասնում: Հետո, քանի որ մի տանիքի տակ ենք ապրում, աշխատանքից դուրս քննարկումներ ենք ունենում, ինչ-որ բաներ որոշում եթերի համար»:
Լինում են նաեւ դեպքեր, երբ Մանոն զարմացնում է Սարգսին.«Օրվա ընթացքում շատ ենք աշխատում, բայց ամեն մեկս մեր գործն է անում, ու հաճախ ամուսինս ինձ չի տեսնում աշխատանքի մեջ, իսկ այժմ եթերի ընթացքում երբեմն իմ տված հարցից կամ մեկ այլ բանից այնպես է զարմանում… :) Շատ լավ է, որ դեռ կարողանում եմ նրան զարմացնել: Ոչ միայն ես եմ ֆիքսում նրա զարմացած հայացքը, այլեւ ստեղծագործական անձնակազմը»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: