×


Մանո Գրիգորյան.«Իբր ես բալիկի եմ սպասում, ու այդ մասին Սարգիսը չգիտի»

Դերասան-ամուսիններ Սարգիս եւ Մանո Գրիգորյանները երեք օր է, ինչ շնորհավորանքներ են ստանում իրենց ընտանիքում սպասվելիք համալրման առթիվ, ինչի մասին, պարզվում է, իրենք էլ տեղյակ չեն:):  

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները


Մանոն BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ իր երրորդ հղիության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը.«Գրել են` իբր ես բալիկի եմ սպասում, ու այդ մասին Սարգիսը դեռ չգիտի»:

Սարգսի եւ Մանոյի դուստրերը


Դերասանուհին նշել է, որ ամուսնուն խոստացել է այս տարի արու զավակ պարգեւել. «Սակայն դեռ բալիկի չենք սպասում, բացի այդ, հղիությանս լուրը հաստատ «Ֆեյսբուք»-ի միջոցով չէի հայտնի Սարգսին»:

BRAVO.am
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW