×


Մաշա Մնջոյան.“Անձնական կյանքը չի կարող լինել երկրորդ պլանում”

Նա “Հայաստանի ձայնը” նախագծի առաջին հաղթողն է, նախորդ տարի մեր երկիրը  ներկայացրել է “Նոր ալիք” երաժշտական մրցույթում, իսկ օրերս էլ տեղի է ունեցել նրա առաջին տեսահոլովակի պրեմիերան: Մաշա Մնջոյանի օրը լեցուն է երաժշտությամբ, իսկ ազատ ժամանակ ուսումնասիրում է օտար լեզուներ: Երիտասարդ երգչուհին օրերս լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում եւ անկեղծ զրույց ունեցել:

Մաշա Մնջոյանը


“Հայաստան” երգի տեսահոլովակը “Հայաստանի ձայնը” նախագծում իմ հաղթանակի նվերն է: Ցանկանում էի ունենալ հայրենասիրական հզոր երգ: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը գյումրեցի Արմինե Հովհաննիսյան է, գործիքավորումը Կարեն Անանյանինն է, նվագում է Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը:

Առաջին տեսահոլովակիս պրեմիերան եղավ Անկախության տոնին ընդառաջ: Բնականաբար, կցանկանամ նորերը նկարահանել: Կան ինձ համար գրված երգեր, գործնական առաջարկներ… Քայլերս փորձում եմ անել առանց շտապելու:
 

Մաշա Մնջոյանը


Չունեմ պրոդյուսեր: Առաջին հերթին հաշվի եմ առնում ընտանիքիս անդամների կարծիքը. նրանք շատ խիստ են դատում աշխատանքներս, եւ եթե հավանում են, ապա սկիզբը խոստումնալից է: Լսում եմ նաեւ ինձ շրջապատող հարազատ եւ բարի, կամեցող մարդկանց խորհուրդները: Կողքիս է հորաքույրս, ով էլ զբաղվում է իմ բոլոր հարցերով:

Երբեք մի ասա` երբեք:  Չեմ կարող ասել, թե որ ոճում երբեք հանդես չեմ գա եւ չեմ երգի: Հնարավոր է` լինեն առիթներ, որ չցանկանամ գումարի դիմաց նույնիսկ իմ ոճում երգել:

Մաշա Մնջոյանը


Կար ժամանակ, երբ շատ էի մտահոգվում իմ մասին ասեկոսեներից, բայց հիմա այդպես չէ: Լսածս վերջին քննադատությունը վերաբերում էր “Նոր ալիք” մրցույթի  ընթացքում իմ կրած թանկարժեք զգեստին:

Հասկացա, որ ունեմ երկրպագուների մեծ բանակ, եւ հատկապես “Հայաստանի ձայնը” նախագծի շնորհիվ: Մեծ սիրով շփվում եմ նրանց հետ` պատասխանելով տարատեսակ հարցերի:):

Մաշա Մնջոյանը


Հավատարիմ, կամեցող եւ բարի մարդ եմ, բայց ունեմ բնավորության գծեր, որոնց մասին պետք չէ խոսել:): Չնայած` դրանք շատ քիչ են:

Անձնական կյանքը շատ կարեւոր է եւ չի կարող լինել երկրորդ պլանում, բայց այն նաեւ չպետք է խանգարի աշխատանքին: Այդպես լինի, եթե  կողքինդ ունենա առողջ դատողություն: Ուզում եմ` նա լինի խելացի, առնական, բարի, առատաձեռն տղամարդ եւ ունենա հումորի զգացում:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Մաշա Մնջոյանի հագուստը տրամարդել է դիզայներ Վահան Խաչատրյանը
Նկարահանումն իրականացվել է “Vahan Khachatryan Atelier Haute Couture”-ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին