×


Մաշա Մնջոյան.“Նա Մոսկվայից ինձ շքեղ զգեստ է նվեր ուղարկել”

Մերի Մնջոյանն իր առաջիկա ծրագրերի մասին արդեն պատմել է BRAVO.am-ին, երեկ էլ` փետրվարի 7-ին, նա դարձել է 19 տարեկան: “Հայաստանի ձայնը” առաջին եթերաշրջանի հաղթողը չափահաս դառնալուց հետո իր ծննդյան օրը տխրում է, նշում է, որ լիարժեք չի կարողանում ուրախանալ, ինչպես տարիներ առաջ:

Մաշա Մնջոյանը


Այս տարեդարձին նա “Արմենիա” հեռուստաընկերությունում մասնակցել է նկարահանումների, որից հետո հարազատների հետ նշել է Երեւանում, իսկ արդեն այսօր Գյումրիում կտոնի ծնողների հետ.“Նկարահանվում էր դիսկոտեկ-համերգ, որին մասնակցում են բազմաթիվ երգիչ-երգչուհիներ: Անձնակազմի հետ տորթով նշեցինք ու խմեցինք: Հորաքույրս էլ մեկ օր առաջ փոքրիկ տորթ էր գնել, որ ուղիղ կեսգիշերին շնորհավորի, բայց ես նախապես տեսա ու փչացրի նրա անակնկալը. չսպասելով, որ օրը փոխվի, կերանք:)”:

Մաշա Մնջոյանը դարձել է 19 տարեկան


Մերին պատմել է իր մանկական հուշերից, երբ մայրն ու հորաքույրը տարեդարձի առթիվ տորթ են բերել դպրոց.“Ինձնից գաղտնի դասարանցիներիս նվեր էին տալիս, որ նրանք ասեին, թե ինձ համար են գնել, բայց ես գլխի էի ընկնում, որովհետեւ նվերները նախօրոք տեսնում էի մեր տանը:): Նաեւ հիշում եմ, որ այդ տարիներին իրար շատ էին նվիրում լուսանկարների ալբոմ, որը չէի սիրում: Իսկ հիմա ավելի շատ զարդեր ու օծանելիք եմ ստանում, իմ ամենասիրելի ու հաճելի նվերների թվում են ծաղիկները, հատկապես` մուգ կարմիր վարդերը”:

Սոնան եւ Մաշա Մնջոյանը


Երգչուհին այս տարի իր մտերիմներից ստացել է տարատեսակ նվերներ, որոնցից առանձնացրել է երգչուհի Սոնայի նվերը.“Նա հիմա Մոսկվայում է, որտեղից ինձ շատ շքեղ զգեստ է ուղարկել, որը կհագնեմ գեղեցիկ որեւէ առիթի ժամանակ: Սոնան խոստացավ, որ հաջորդ տարի կողքիս կլինի, եւ հիշարժան, ստանդարտից դուրս տարեդարձ կկազմակերպենք: Հուսով եմ` 20-ամյակս գեղեցիկ ու անմոռանալի կլինի”:

BRAVO.am
Լուսանկարները` Մաշա Մնջոյանի անձնական արխիվից, VP Photography-ի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW