BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ «Շանթ»-ի «Բանակում» սերիալում Կարինային մարմնավորող Մառա Սարուխանյանն ամուսնացել է: Հարսանիքից հետո Մոսկվայում բնակություն հաստատած Մառան այսօր էլ կրկին մեզ է վստահել հայտնելու, որ սպասում է առաջնեկի լույս աշխարհ գալուն:
Մառա Սարուխանյանն` ամուսնու հետ
«Չեմ կարող բացատրել` ինչ զգացի, երբ իմացա հղիությանս մասին: Կարծում եմ՝ կհասկանան միայն այն կանայք, ովքեր ունեցել են այս ապրումներն ու սպասումը»,-նշել է նա:
Մառա Սարուխանյանն` ամուսնու հետ
Մառայի եւ ամուսնու` Առնոլդի երեխան լույս աշխարհ կգա ամիսներ անց: Ապագա մայրիկն անհամբերությամբ է սպասում իր եւ փոքրիկի առաջին հանդիպմանը.«Այս ամռանը ես մայր կդառնամ եւ աննկարագրելի ուրախ եմ: Այս շրջանում իմ ամենալավ օրերն եմ վայելում, չէ՞ որ երկուսով ենք, ինչն արդեն հրաշք է: Շատ դրական եմ տրամադրված եւ առաջին իսկ օրվանից ակտիվ եմ: Նույնիսկ երբեմն չեմ հավատում, որ ամիսներ անց մայր եմ դառնալու»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մառայի անձնական արխիվից


×
24,788






