×


Մառա Սարուխանյանի դստեր առաջին լուսանկարները

Մառա Սարուխանյանի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին պատմել ենք: Նորաթուխ մայրիկը BRAVO.am-ին է տրամադրել Ալեքսանդրայի առաջին լուսանկարները, խոսել առօրյայի փոփոխության եւ ամուսնու վերաբերմունքի մասին:

Մառա Սարուխանյանը՝ դստեր հետ


«Աղջիկս ծնվել է երկու ամիս առաջ եւ դարձել է մեր տան ուրախությունը, քանի որ նաեւ առաջին թոռնիկն է ընտանիքում: Մայրանալուց հետո կյանքս ամբողջությամբ փոխվել է, օրս սկսվում եւ ավարտվում է նրա ժպիտով»,-ասել է Մառան՝ հավելելով, որ դստեր համար քառասունք են պահել, նաեւ նշում են ամսականները.«Կարեւորում եմ քառասունք պահելը: Ինչպես մեկամսյակը, այնպես էլ այդ օրը նշել ենք մեր հարազատների եւ մտերիմ ընկերների հետ»:

Մառա Սարուխանյանն՝ ամուսնու եւ դստեր հետ


Սերիալային դերասանուհու խոսքով՝ փոքրիկը բավական հանգիստ է, իսկ ամուսինը՝ անսահման հոգատար.«Առնոլդն աննկարագրելի երջանիկ է: Մեր օրերում հազվադեպ կարելի է հանդիպել նրա նման հայրիկների, ովքեր օր ու գիշեր կարող են հոգ տանել իրենց դստեր մասին: Փոքրիկս էլ շատ երջանիկ է, քանի որ առաջին իսկ օրվանից ընտանիքի բոլոր անդամները հոգ են տանում իր մասին, տան մթնոլորտը դրական է, ինչն էլ նպաստում է, որ մեծանա սիրո, քնքշանքի եւ ուշադրության մեջ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մառայի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW