×


Մավր Մկրտչյանը նշանադրվել է

BRAVO.am-ը պատմել էր, որ ժողովրդական երգեր կատարող Մավր Մկրտչյանի սիրտը զբաղված է, իսկ ընտրյալը կոնսերվատորիայի ուսանողուհի Շուշան Հովհաննիսյանն է: Օրեր առաջ ռեստորանային համալիրներից մեկում տեղի է ունեցել զույգի նշանադրության արարողությունը:

Մավր Մկրտչյանի եւ Շուշան Հովհաննիսյանի նշանադրությանը


Երգիչը մեզ հետ զրույցում ասել է, որ ավանդական նշանդրեք են արել` իրենց ուրախությունը տոնելով ամենամտերիմների հետ.«Խնջույքին ներկաները երկուստեք հարազատ մարդիկ էին, որոնց հետ լավ ժամանակ ենք անցկացրել»:

Երեկոյի ընթացքում Մավրն ու Շուշանը միմյանց գեղեցիկ կատարումներ են նվիրել. «Ես սիրելիիս համար երգել եմ «Հեյ, հոգի ջան»-ը, իսկ Շուշանիկը անակնկալ կերպով նվիրեց Լառա Ֆաբիանի «Je t'aime» կատարումը»:

Մավր Մկրտչյանի եւ Շուշան Հովհաննիսյանի նշանադրությանը


Երգչի խոսքով` հարսանիքին դեռ շատ կա, իսկ առաջիկայում նոր երգեր եւ, իհարկե, նոր տեսահոլովակ կներկայացնի:):

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին