Ժողովրդական երգեր կատարող Մավր Մկրտչյանն ու Շուշանիկ Հովհաննիսյանը երեկ՝ հունիսի 27-ին, միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել՝ պսակադրվելով Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:
Մավր Մկրտչյանն ու Շուշանիկ Հովհաննիսյանն ամուսնացել են
2015 թվականին նշանադրված զույգը հարսանեկան խնջույքը կազմակերպել է երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում՝ իր ուրախությունը կիսելով հարազատ եւ մտերիմ մարդկանց հետ:
Նորապսակներն անակնկալ են մատուցել հյուրերին՝ հանդես գալով գեղեցիկ զուգերգով: Իսկ նորահարսիկը հայկական ավանդական հարսի պարը ներկայացրել է ամուսնու կատարման ժամանակ:
Մավր Մկրտչյանն ու Շուշանիկ Հովհաննիսյանն ամուսնացել են
BRAVO.am-ը շնորհավորում է Մավրին եւ Շուշանիկին՝ մաղթելով երջանկություն եւ ամուր ընտանիք:
BRAVO.am
Լուսանկարները` Ֆեյսբուքից


×
21,632






