×


Մարիամ Ադամյանը եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը` «ամուսիններ»

«Բախտաբեր» սերիալի ավարտից հետո Անուշի կերպարը մարմնավորող Մարիամ Ադամյանին հեռուստադիտողը կտեսնի արդեն «Շանթ»-ի «Սահմանում» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ նոր սերիալում հանդես է գալիս գլխավոր դերակատարներից Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կնոջը՝ Լիանայի կերպարում:

Մարիամ Ադամյանը


«Գերագույն հաճույք է այս թիմի հետ աշխատելը: Բավական լուրջ ու իրենց գործի գիտակ մարդիկ են հավաքվել: Անմոռանալի նկարահանման օրեր ենք ունենում: Լիանան ընտանիքին սիրող ու հավատարիմ կին է: Նա ամեն պահ ամուսնու կողքին է ու հավանություն է տալիս նրա բոլոր որոշումներին: Տիպիկ հայ կնոջ կերպար է, ով առավոտից երեկո հոգ է տանում տան, ամուսնու եւ երեխայի մասին»,-պատմել է Մարիամը:

Դերասանուհուց տեղեկացանք, որ այս շրջանում իր ստեղծագործական կյանքը բուռն վերելք է ապրում: Նոյեմբերից «Թատրոն 32»-ի բեմում կրկին կխաղան «Պարույր Սեւակ» ներկայացումը, որում նա նույնպես ընդգրկված է.«Դեռ ուսանողական տարիներից համագործակցում եմ «Թատրոն 32»-ի տղաների հետ եւ անչափ երջանկացել եմ` իմանալով, որ դարձյալ իմ շատ սիրելի ներկայացումն ենք խաղալու»:

Մարիամ Ադամյանը


Ի դեպ, Կարեն Բաբաջանյանի առաջարկով Մարիամը գլխավոր հերոսուհու է մարմնավորում նաեւ գեղարվեստական նոր ֆիլմում.«Դեռ իրավունք չունեմ շատ բան ասել: Երբ ժամանակը գա, կմանրամասնեմ»:

Նրա խոսքով` «Բախտաբեր» սերիալի շնորհիվ իրեն ճանաչողների թիվն աճել է. «Դրանից միայն ուրախանում եմ ու ոգեւորվում: Չեմ հասկանում այն հայտնիներին, ովքեր նեղվում են, երբ դրսում իրենց ճանաչում են եւ հայտնում այդ մասին: Ինձ թվում է` դրանից հաճելի բան չկա: Զգում ես, որ աշխատանքդ գնահատվել է, քեզ սիրում են: Նաեւ որքան հայտնի ես լինում, այնքան ավելի շատ առաջարկներ ես ունենում»:

Մարիամ Ադամյանը


Խոսելով անձնական կյանքից՝  Մարիամ Ադամյանն ասել է, որ սիրտն ազատ է.«Դեռ միայնակ եմ: Չեմ գտել այն միակին, ով միշտ կողքիս կլինի, ում շատ կսիրեմ»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ռոբերտ Ասատրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW