06 Դեկտեմբեր 16
Մարիամ Ադամյանը եւ Բեն Ավետիսյանը՝ «Սեր, ջազ, սատանա»-ում
 
 
0

Ըմբոստ երիտասարդներ, սերունդների բախում, պայքար ու կրքեր՝ BRAVO.am-ը երեկ ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում դիտել է «Սեր, ջազ, սատանա» ներկայացումը: Լիտվացի գրող Յուզաս Գրուշասի պիեսի հերոսները երիտասարդներն են՝ Բեատրիչեն, Անդրյուսը, Յուլիուսը եւ մյուսները, որոնք ներկայացնում են իրական բարքերը։ Մեկ գործողությամբ տրագիկոմեդիայի դերասանական կազմում են Մարիամ Ադամյանը, Բեն Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Աղվան Ավետիսյանը, Քրիստինա Կարապետյանը, Կարապետ Քարաջյանը եւ այլք։

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

Այս ներկայացումը տարիներ առաջ եղել է բեմադրող ռեժիսոր Կարո Նաղդալյանի դիպլոմային աշխատանքը, այն խաղացել են Երեւանում եւ Կապանում: Դադարից հետո այն կրկին բեմում է որոշակի փոփոխությամբ։


Ինչպես նշեց գլխավոր հերոսին՝ Անդրյուսին մարմնավորող Բեն Ավետիսյանը, հոգեբանական դրաման ներկայացնում է երիտասարդների փոխհարաբերությունները ծնողների ու միմյանց հետ.«Կարեւոր է ընտանիքում դաստիարակությունը, ինչն այս դեպքում բացակայում է, քանի որ հետագա քայլերը կարող են լինել ինչպես բեմում՝ գողություն, բռնաբարություն, ծեծ, ջարդ։ Մեծ հաշվով՝ տղաները բացասական կերպարում են, իսկ ամենավատ հատկանիշները խտացված են իմ կերպարի մեջ։ Ամեն անգամ ներկայացումը տարբեր է լինում. քո խաղաոճը կախված է նաեւ խաղընկերներիցդ: Ձգտում ենք ավելի լավ խաղալ»։

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

Մարիամ Ադամյանը նախկինում էլ մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: Նա պատմեց, որ միջավայրը չեն տեղայնացրել.«Սցենարում նշված է՝ երիտասարդները սիրում են հայկական կոնյակ, փաստորեն մեր կոնյակը գովերգել է հեղինակ Յուզաս Գրուշասը։ Ճիշտն ասած, ի սկզբանե չէի ուզում ուսանողական որեւէ ներկայացման մեջ խաղալ ժամանակի սղության պատճառով, բայց այս գործը հավանեցի։ Իմ խաղը հիմա փոխվել է. այն ժամանակվա Բեատրիչեն մեղմ էր, հիմա ավելի վայրի ու ազատ աղջիկ է։ Ինքս մեծացել եմ եւ այլ կերպ եմ հիմա խաղում։ Դեռ կան պահեր, որ ինձնից դժգոհ եմ, գիտեմ՝ ինչն եմ լավ ու վատ անում, ինչքան էլ մարդիկ մոտենան ու ասեն, որ հիասքանչ էր»։
Բեն Ավետիսյանը եւ Մարիամ Ադամյանը

Մեր զրույցին միացավ նաեւ Վաչե Երիցյանը, եւ Մարիամը նշեց, որ երջանիկ է նման խաղընկեր ունենալու համար, Վաչեն էլ հավելեց՝ երիտասարդական ներկայացումը կհետաքրքրի երիտասարդ թատերասերներին.«Հերոսները սխալվում են, լավ քայլեր էլ են անում, մտորելու տեղ են թողնում։ Կարծում եմ՝ կգրավի երիտասարդներին: Մեր խնդիրն է ճիշտ ներկայացնել»։


Առաջիկայում «Սեր, ջազ, սատանա» ներկայացումը, հավանաբար, կներկայացվի Վանաձորում։


Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

 
 
«Սեր, ջազ, սատանա» ներկայացման դերասանական կազմը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացման դերասանական կազմը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

Բեն Ավետիսյանը եւ Մարիամ Ադամյանը

Բեն Ավետիսյանը եւ Մարիամ Ադամյանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

Բեն Ավետիսյանը

Բեն Ավետիսյանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացման դերասանական կազմը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացման դերասանական կազմը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

Բեն Ավետիսյանը եւ Մարիամ Ադամյանը

Բեն Ավետիսյանը եւ Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյանը

Բեն Ավետիսյանը եւ Մարիամ Ադամյանը

Բեն Ավետիսյանը եւ Մարիամ Ադամյանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

«Սեր, ջազ, սատանա» ներկայացմանը

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
13557 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: