×


Մարիամ Մելիքյանը “Տիգրանի մոլորակ”-ից տեղափոխվել է “Yere1”

Մոդել, սերիալային դերասանուհի, պարուհի, հաղորդավարուհի, մատնահարդար. այս ամենով զբաղվում է 21-ամյա Մարիամ Մելիքյանը, որի պորտֆոլիոն օրեր առաջ  թարմացվել է լուսանկարիչ Արվին Քոչարյանի կողմից արված կադրերով, որոնք էլ ներկայացնում ենք:

Մարիամ Մելիքյանը


Հանրային հեռուստաընկերության երկու սերիալում նկարահանվելուց հետո նա այժմ հանդես է գալիս “Արմենիա” TV-ի  “Yere1” նախագծում. “Ռեժիսորից, պրոդյուսերից սկսած` ողջ անձնակազմն ինձ օգնում է. պրոֆեսիոնալների հետ աշխատելը շատ հեշտ ու հաճելի է: Առաջին օրերին դժվարություններ ունեի, անընդհատ մտածում էի` չի ստացվում, բայց հիմա այն դարձել է իմ սիրելի աշխատանքը”:

Մարիամ Մելիքյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ավարտել է Երգի թատրոնի հաղորդավարության-լրագրության բաժինը.“Նաեւ դերասանի վարպետություն ենք սովորել, բայց ինձ դերասան չեմ համարում, ուղղակի առաջարկներ ստանալուց հետո որոշեցի նկարահանվել: Կարծում եմ` մոդելային գործունեությունս նպաստեց, որ նկատեն. փորձնական նկարվեցի, դերերս հաստատեցին…”:

Մարիամ Մելիքյանը


Որպես մոդել նա մասնակցում է հագուստի ցուցադրությունների, գովազդային նկարահանումների, 16 տարեկանում առաջին անգամ նկարահանվել է Apeh Jan-ի եւ A. Chilla-ի “Freak on the Dance Floor” տեսահոլովակում, այնուհետեւ` Էրիկի, Վարդան Բադալյանի, Ռազմիկ Ամյանի, Արսեն Գրիգորյանի, Արմենչիկի, Արմոյի եւ Գեւորգ Մարտիրոսյանի տեսահոլովակներում:

Մարիամ Մելիքյանը մեզ հետ զրույցում նշել է, որ չի վախենում կիսամերկ լուսանկարվելուց, բայց առավել համարձակ կադրերը չի հրապարակում հետեւյալ պատճառով.“Կարծում եմ` հայաստանյան պայմաններում այս լուսանկարներս դեռ բավական են: Սրանց են բացասական արձագանքում, ուր մնաց` առավել համարձակ նկարներ տեսնեն… Ինքս էլ լավ չեմ զգա համարձակ լուսանկարներ հրապարակելուց հետո”:

Մարիամ Մելիքյանը


12 տարի պարելով հայկական ժողովրդական եւ դասական պարեր` այժմ նա պրոֆեսիոնալ պարով չի զբաղվում.“Ժամանակին նաեւ պարուսույց եմ եղել, իսկ հիմա ավելի շատ կենտրոնացել եմ մոդելինգի եւ սերիալի վրա: Թեեւ Հայաստանում մոդելային ոլորտն այնքան էլ զարգացած չէ, բայց եթե ակտիվորեն զբաղվես, եկամտաբեր աշխատանք է: Շուտով միգուցե մասնակցեմ նաեւ միջազգային մրցույթների”:

Մարիամ Մելիքյանը


Մարիամ Մելիքյանը նաեւ նշել է, թե որքանով է իր արտաքինն իրեն օգնում կամ խանգարում.“Առօրյա շփման մեջ կամ գործնական հարաբերություններում երբեմն խանգարում է, բայց արդեն սովորել եմ, որ մադրիկ պետք է քո մասին թե՛ դրական, թե՛ բացասական բաներ խոսեն, ուղղակի իմ պահվածքով հասկացնում եմ, որ եթե մարդ մոդել է, չի նշանակում` թեթեւաբարո է”,-ասել է նա` հավելելով.“Այժմ կողքիս ոչ ոք չկա, սիրտս զբաղված չէ: Շատ նվիրվող եմ, եթե ինչ-որ մեկին սիրեմ, մինչեւ վերջ կնվիրվեմ, եւ եթե չցանկանա, մոդելի կարիերան մի կողմ կդնեմ”:

BRAVO.am
Լուսանկարները` Արվին Քոչարյանի եւ Մարիամ Մելիքյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW