×


Մարիամ Մելիքյանը դուստր է ունեցել :)

Հումորային մի շարք նախագծերից հայտնի Մարիամ Մելիքյանի հարսանիքի մասին BRAVO.am-ը պատմել է:  Այսօր արդեն ուրախ ենք հայտնել, որ նա առաջին անգամ մայրացել է: Ժամեր առաջ լույս աշխարհ է եկել Մարիամի եւ Գոռի դուստրը:): 2 կգ 600 գրամ քաշով եւ 45 սմ հասակով աղջնակին զույգն անվանակոչել է Կամելիա:

Մարիամ Մելիքյանը


«Փառք Աստծո, ծննդաբերությունս հիանալի անցավ: Ես էլ, երեխաս էլ մեզ շատ լավ ենք զգում` շրջապատված մեզ սիրող մարդկանցով»,-մեզ հետ զրույցում ասել է նորաթուխ մայրիկը:

Մարիամ Մելիքյանն` ամուսնու հետ


Խոսելով զգացողություններից` Մարիամը նշել է, որ աննկարագրելի ապրումներ ունի.«Ամեն պահ աղջկաս եմ նայում ու հասկանում, որ երջանկությունս այժմ լիարժեք է: Ինձնից հետո առաջինը փոքրիկին ամուսինս է տեսել: Նա էլ շոկային վիճակում է եւ անսահման ուրախ»:

Մարիամ Մելիքյանը

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին, իսկ Կամիլային ու աշխարհի բոլոր փոքրիկներին ցանկանում առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Մարիամ Մելիքյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW