×


Մարիամ Մելիքյան.«Սիրում եմ «ամուսնուս»՝ Հովհաննես Ազոյանին»

«Change» սիթքոմում Հովհաննես Ազոյանի մարմնավորած կերպարներից մեկի՝ քրեական հեղինակություն Վիրաբի կնոջ դերում Մարիամ Մելիքյանն է: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ տեւական դադարից հետո հաճույքով է վերադարձել նկարահանման հրապարակ:

«Change» սիթքոմի նկարահանումներին


«Այս ընթացքում տարբեր նախագծերում հանդես գալու հրավերներ եմ ունեցել, բայց սպասում էի այն առաջարկին, որն իսկապես ինձ դուր կգար: Այս դեպքում ամեն ինչ իմ սրտով է: Քանի որ աշխատանքը խիտ գրաֆիկով չէ, աղջկաս երկար ժամանակով մենակ չեմ թողնի: Հետաքրքիր է սցենարը, նաեւ ֆինանսական մասն էր բավարար: Եթե պայմանները չգոհացնեին, չէի համաձայնի», -ասել է դերասանուհին:

Նա նշել է, որ նկարահանումներն անցնում են ջերմ մթնոլորտում. «Խաղում եմ պրոֆեսիոնալների հետ, որոնցից շատ բան ունեմ սովորելու: Հուսամ՝ երկար կաշխատենք միասին: Դերասանների միջեւ մրցակցություն չկա. օգնում ենք միմյանց, որ լավ արդյունք լինի եւ մեր խաղով համոզենք հեռուստադիտողին:  Ինձ համար շատ ծիծաղաշարժ է սցենարը: Ասում են՝ եթե դերասանը կարդում է ու ծիծաղում, ուրեմն հաճույքով է կատարում իր դերը»:

Հովհաննես Ազոյանը եւ Մարիամ Մելիքյանը


Մարիամի խոսքով՝ նոր կերպարն իրեն նման է, թերեւս, միայն սելֆիների հանդեպ մեծ սիրով.«Հռիփսիմեն շատ է սիրում լուսանկարվել եւ տարբեր հարթակներում տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակել: Ես էլ հաճախ եմ սոցցանցերի իմ էջերում լուսանկարներ հրապարակում, տաղավարում էլ բոլորին նկարում եմ:): Ի դեպ, շատ եմ սիրում «ամուսնուս»՝ Հովհաննես Ազոյանին: Իսկ այլ առումներով մենք տարբեր ենք. նա ամբողջ կյանքում ունեցել է այն, ինչ ցանկացել է, սիրում է հրամայել…»:

«Change» սիթքոմի նկարահանումներին


Երիտասարդ մայրիկի համար դժվար է դստրիկից հեռու լինելը, բայց փորձում է համատեղել.«Աղջկաս մայրիկս եւ դայակն են խնամում: Ամեն ինչ անում եմ, որ իմ բացակայությունը շատ չզգա: Գոռին եւս կարոտում եմ, չնայած՝ հաճախ է Հայաստան գալիս: Մենք պարզապես հասկանում ենք, որ այդպիսին է մեր աշխատանքը: Գիտեք, նույնիսկ ճիշտ է որոշ ժամանակով իրարից հեռու լինելը, քանի որ այդպես ավելի շատ ենք գնահատում միմյանց»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Մելիքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport