×


Մարիամ Մելիքյանը` ծովափնյա հանգստի եւ առաջիկա ուղեւորության մասին

Մոդելային գործունեությունը սերիալային դերերով փոխարինած Մարիամ Մելիքյանը Վրաստանում նկարահանվել է երգիչ Մարտ Բաբայանի տեսահոլովակում, որի պրեմիերան տեղի է ունեցել օրերս:

Մարիամ Մելիքյանը Բաթումում


“Սերիալին զուգահեռ չի թույլատրվում այլ նախագծերում հանդես  գալ: Ռեժիսոր Կարեն Ամյանի առաջարկով եւ Արմեն Պետրոսյանի` Մենչի խորհրդով եմ այս տեսահոլովակում նկարվել` մարմնավորելով դրական, աշխույժ աղջկա: Ինձնից չի պահանջվել ծովափին կիսամերկ տեսարաններում երեւալ, բայց չեմ խուսափել, հագել եմ նաեւ լողազգեստ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Մարիամը:

Նկարահանումներին մասնակցելուց բացի, նա Բաթումում անցկացրել է իր ամառային արձակուրդն ու վերադարձել Երեւան.“Երկար չեմ մնացել, բայց վայելել եմ Սեւ ծովի ջուրն ու արեւը: Այնքան շատ հայեր կային, որ անընդհատ լսում էի` վա՜յ, Վիպոյանի աղջիկը, վա՜յ, Նինան”:

Մարիամ Մելիքյանը Բաթումում


Ինչպես հայտնել է Մարիամը, հոկտեմբերի 1-ին “Yere1” հեռուստանախագծի անձնակազմով կմեկնեն Դուբայ, որտեղ նկարահանվելու են որոշ սերիաներ.“Վիպոյանի մասնակցությամբ տեսարաններն են նկարվելու, որպես քարտուղարուհի ես էլ կլինեմ: Ամռան ընթացքում Մենչի հետ նաեւ գովազդային հոլովակում եմ նկարահանվել”:

Մարիամ Մելիքյանը Բաթումում


22-ամյա Մարիամը չի բացառում, որ կրկին հանդես կգա որպես մոդել.“Հետագայում միգուցե մասնակցեմ հագուստի ցուցադրությունների, բայց նաեւ մտածում եմ Թատերական ինստիտուտ ընդունվելու մասին: Պետք է նշեմ, որ նկարահանման հրապարակում անձնակազմն ինձ օգնում է լավ խաղալ: Մեր սերիալում պրոֆեսիոնալները սկսնակներին միայն աջակցում ու քաջալերում են”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Մելիքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին