×


Մարիամ Շահինյանը երկրորդ անգամ կմայրանա

Մարիամ Շահինյանը տոնական օրերին դստեր հետ լուսանկարվել է իր զարդարած տոնածառի շուրջ` ֆոտոշարքը տրամադրելով BRAVO.am-ին: Դերասանուհին առաջինը մեզ է հայտնել նաեւ շատ ուրախալի մի լուր. այս տարի կրկնակի մայրիկ կդառնա:):  

Մարիամ Շահինյանը` դստեր հետ


«Երեխայի սեռը դեռ չենք պարզել, բայց միանշանակ համով բալիկ է լինելու»,-ասել է նա` պատմելով, որ 2016-ն ընտանիքի հետ դիմավորել է տանը.«Վերջին պահին հասկացա, որ դեռ ոչինչ չեմ արել, չնայած` նախապատրաստական աշխատանքները մոտ երկու շաբաթ առաջ էի սկսել:): Աղջիկս թեեւ Ձմեռ պապին դեռ չի ճանաչում, սակայն տոնի զգացողություն ուներ եւ շատ ուրախ էր հատկապես նվերները բացելիս»:

2015-ը Մարիամի համար միապաղաղ է անցել եւ հույս ունի, որ այս տարին հետաքրքիր կլինի.«Ինձ համար կապ չունի կապիկի տարի է, թե այծիկի կամ ոչխարիկի, այդպիսի բաների ընդհանրապես տեղ չեմ տալիս, դրանք այլ մշակույթից եկած ինչ-որ խորհրդանիշներ են, այնպես որ, կապիկից սպասելիքներ չունեմ»:

Մարիամ Շահինյանը` դստեր հետ


Ապագա մայրիկն առաջին հերթին հայրենիքի խաղաղությունն է կարեւորում.«Թող լարված իրավիճակ չլինի ինչպես սահմանին, այնպես էլ երկրի ներսում, թող վերջապես այս տարի բարեկեցությունն այցելի Հայաստան եւ բոլորին հյուր գա»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Վարդան Պետրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին