×


Մարիամ Շահինյանը շուտով կմայրանա :)

Մարիամ Շահինյանը նախորդ տարեվերջին մեզ հետ զրույցում նշեց, թե ինքն ու ամուսինը ցանկանում են բազմազավակ ընտանիք կազմել, իսկ ահա այսօր ուրախությամբ հայտնել է, որ շուտով առաջին անգամ կմայրանա:):

Մարիամ Շահինյանն` ամուսնու հետ


Դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ հղիության 7-րդ ամսում է.“Երեխան մեր ընտանիքում շատ սպասված է: Երբ լուրջ դեմք ընդունեցի, որ հայտնեմ լուրը, ամուսինս, անմիջապես կռահելով` ինչ պետք է ասեմ, հարցրեց` “Հղի՞ ես”: Այդ պահին աննկարագրելի հույզեր եմ ապրել”:

Մարիամ Շահինյանն` ամուսնու հետ


Այս շրջանում Մարիամի կյանքում հետաքրքիր եւ հաճելի պարտականություններ են ավելացել.“Մանկական հագուստն իմ թուլությունն է, բայց եթե նախկինում պարզապես հիանում էի, հիմա գնում եմ: Բալիկիս հետ դասական երաժշտություն ենք լսում, նաեւ զրուցում ենք:): Իսկ ինչ վերաբերում է սննդակարգին, ինձ ոչնչից չեմ զրկում, անգամ քաղցրավենիքից: Կառուցվածքս չի փոխվել. տեսնողները չեն հավատում, որ 7 ամսական հղի եմ”:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն է մաղթում Մարիամ Շահինյանին:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Շահինյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին