Հաղորդավարուհի Մարինա Գրեգը գեղարվեստական նոր ֆիլմում հանդես է գալիս որպես լրատվական ծրագրի մեկնաբան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հենց այս դերն է առիթ հանդիսացել, որ ընդունի առաջարկը. «Տեսախցիկի առջեւ դերասանություն անելու կարիք չկար, ընդամենը պետք էր կատարել ռեժիսորի առաջադրանքն՝ իմ կերպարում»:
Մարինա Գրեգը
Մարինան նկարահանվել է «Լորիկ» տրագիկոմեդիայում, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Միքայել Պողոսյանն է, ռեժիսորը՝ Ալեքսեյ Զլոբինը, օպերատորը` Վահագն Տեր-Հակոբյանը.«Նկարահանումներն անցել են շատ ջերմ մթնոլորտում` համեմված հումորով։ Հաճելի է աշխատել պրոֆեսիոնալների հետ»:
Մարինա Գրեգը
Հաղորդավարուհին իրեն դերասանուհի չի համարում, նախընտրում է իր ոլորտում շարունակել աշխատանքը, բայց եւ չի հրաժարվի հետաքրքիր առաջարկներից. «Նախկինում եւս ֆիլմում նկարահանվելու մի քանի առաջարկ ունեցել եմ, բայց ընթացք չեմ տվել, քանի որ կարծում եմ՝ ամեն մարդ պետք է անի այն, ինչն իր մոտ ավելի լավ է ստացվում, հատկապես, որ մենք այսօր հրաշալի դերասաններ ունենք»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարինա Գրեգի անձնական արխիվից


×
8,734






