×


Մարինա Թագակչյան.«Հետծննդաբերական սթրեսի մեջ էի»

Մարինա Թագակչյանն ապրիլի 29-ից երկու երեխայի մայր է։ BRAVO.am-ը հայտնել է երգահան-հաղորդավարուհու երկրորդ դստեր լույս աշխարհ գալու մասին, այսօր էլ ներկայացնում ենք երկու ամսական Յանայի առաջին լուսանկարները։

Մարինա Թագակչյանը` դստեր հետ


Մարինան մեզ հետ զրույցում անկեղծորեն պատմել է, որ երկրորդ հղիությունից հետո հետծննդաբերական սթրեսի մեջ է եղել.«Քառասունք ասվածի ժամանակ ես զգացի, թե ինչ է նշանակում երկու փոքրիկ, երկուսն էլ` դեռ ծծակով. ֆիզիկապես չէի կարողանում համատեղել։ Նաեւ Եվայի խանդն էր դրսեւորվում, անգիտակցաբար վնասում էր, եւ անհնար էր դառնում փոքրիկին խնամելը։ Նա միեւնույն ժամանակ պաշտում է քույրիկին, անընդհատ համբուրում է։ Աստիճանաբար օրերս համակարգում եմ, որ առանց «զոհերի» անցնի»։

Ավագ դուստրը՝ Եվան, հուլիսի 9-ին կդառնա 2 տարեկան.«Մեծ աղջիկս երկու տատիկների առաջին թոռն է, միշտ ուշադրության կենտրոնում է, երես են տվել, բայց ինձնից  վախենում է, որովհետեւ խիստ մամա եմ։ Շատ մարդամոտ երեխա է, չափից ավելի շատ է սիրում շփվել, լիդերության հատկանիշներն արդեն նկատում եմ։ Իսկ Յանան կազմակերպված հանգիստ բալիկ է, մեկ-մեկ այնպիսի խոժոռ հայացքով է նայում, որ բոլորս ակամա ենթարկվում ենք»։

Երկու ամսական Յանան


Երգահան-հաղորդավարուհին այժմ կարճատեւ արձակուրդում է, նախատեսում է աշնանը՝ նոր եթերաշրջանում, նոր ծրագիր վարել, բայց գործընկերոջ՝ Տիգրան Հարությունյանի հետ երբեմն վարում է տարբեր միջոցառումներ։ Նրա ամուսինը՝ Ալեքսանդր Քալանթարը, մասնագիտությամբ կինոօպերատոր է, սակայն այլ ոլորտում է աշխատում.«Մեդիադաշտը թողել է, համակարգչային կենտրոն է բացել, շատ լավ թիմով աշխատում են։ Նա օրվա մեծ մասն աշխատանքի է, երեխաներին խնամում եմ տատիկների օգնությամբ»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Մարինա Թագակչյանի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW