×


Մարինե Գյուլումյանը կնվագի Ջեյմս Բոնդի համար :)

Ամռանը BRAVO.am-ի հետ զրույցում Մարինե Գյուլումյանը պատմեց  հուլիսին Փարիզում կայանալիք իր հեղինակային երգերի երեկոյի մասին, որն այլեւս իրականություն է: Երաժիշտը կրկին ստեղծագործական լավ նորություններ ունի. հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում Մարինեի հնչեցրած երաժշտությունն առիթ կունենա լսելու նույն ինքը` Ջեյմս Բոնդը:): 

Իռեն Բոն եւ Մարինե Գյուլումյանը


““Ջեյմս Բոնդ” ֆիլմի 50-ամյակին նվիրված համերգային ամբողջական ծրագրով ենք հանդես գալու ֆրանսիացի երգչուհի, դերասանուհի եւ մոդել Իռեն Բոյի հետ, որը կրկին այս ֆիլմից հայտնի Իռկա Բոչենկոն է: Ներկայացնելու ենք 14 երգ”,- տեղեկացրել է Մարինե Գյուլումյանը` նշելով, որ համերգի հատուկ հյուրն է լինելու Ջեյմս Բոնդին մարմնավորած դերասան Ռոջեր Մուրը:

Խոսելով համերգից` նա ասել է, որ երեկոն կեզրափակեն “Happy Birthday, Mr. Bond” երգով. “Միջոցառմանը ներկա են լինելու պատվավոր հյուրեր ու ճանաչված դերասաններ, ինչպես նաեւ Ջեյմս Բոնդի “աղջիկները”:): Իռենի հետ հետաքրքիր անակնկալ ենք մտածել Ռոջեր Մուրի համար, որի մասին դեռ կլռեմ”: 

Մարինե Գյուլումյանը եւ Բիլլի Փոլը

Ի դեպ, այս օրերին Մարինե Գյուլումյանն առիթ է ունեցել նույն բեմում հանդես գալ ամերիկյան հայտնի արտիստ Բիլլի Փոլի հետ. “Լիոն եւ Ավինյոն քաղաքներում օրերս նա երկու համերգ է տվել, որոնց առաջին հատվածում ես եւ Իռենը վեց երգ ենք ներկայացրել: Հանդես եմ գալիս որպես դաշնակահար` նվագելով ստեղծագործություններ Իռենի ռեպերտուարից: Քանի որ նոր ենք սկսել համագործակցել, եւ ժամանակը սուղ էր, որպես կոմպոզիտոր կներկայանամ ավելի ուշ”:

Իռեն Բոն եւ Մարինե Գյուլումյանը


Մարինեին տպավորել է Բիլլի Փոլի հետ շփումը. “Նման լեգենդի հետ նույն բեմահարթակին գտնվելն ինձ համար մեծ պատիվ է: Համերգները շատ լավ անցան: Իսկապես գերագույն հաճույք է նվագել պրոֆեսիոնալ տեխնիկայով, հրաշալի բեմում, որը լուսավորված է շլացուցիչ լույսերով: Այս ամենը ցանկացած արտիստի ինքնավստահություն է տալիս եւ օգնում ներկայանալու ըստ պատշաճի: Համերգից հետո արտիստներով միասին ճաշեցինք, որն էլ լայն հնարավորություն տվեց էլ ավելի մտերմիկ շրջանակում շփվելու իր հետ: Բիլլին անկրկնելի արտիստ է, չտեսնված մարդ:)”:

Մարինե Գյուլումյանը եւ Բիլլի Փոլը


Երաժիշտը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նոյեմբերին կժամանի Հայաստան` իր համար շատ կարեւոր իրադարձության ներկա գտնվելու. “Դրա մասին հաճախ եմ խոսել, բայց ինչ-ինչ պատճառներով չի կայացել: Միայն մի բան կավելացնեմ` հանդիսատեսն առիթ կունենա բացահայտելու մեկ այլ կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանի:)”:


Լուսանկարները` Մարինե Գյուլումյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին