×


Մարինե Գյուլումյանի ամուսինն ինչո՞ւ էր դեմ երկրորդ երեխայի ծննդին :)

Ֆրանսիաբնակ երաժիշտ Մարինե Գյուլումյանին BRAVO.am-ն անդրադարձել է նախորդ աշնանը, երբ նա դստեր հետ մեկ ամսով վերադարձել էր Հայաստան: Մայր ու դուստր արդեն մեկ շաբաթ է` կրկին շնչում են երեւանյան օդը. եկել են կարոտներն առնելու եւ հանգստանալու :): Երգահանն այս անգամ մեզ հետ զրույցում բարի լուր է հայտնել, ինչպես նաեւ պատմել է իր դստեր ու ստեղծագործական նորությունների մասին:

Մարինե Գյուլումյանը դստեր եւ ամուսնու հետ


Մարինե Գյուլումյանն այս տարվա դեկտեմբերին կմայրանա: Նրա երկրորդ երեխան, ինչպես եւ առաջնեկը` Մադլենը, լույս աշխարհ կգա Ֆրանսիայում.“Սեռը դեռ հստակ չգիտենք, ենթադրություններ կան, որ աղջիկ կծնվի: Դեռ անուն էլ չենք որոշել. ինչպես Մադլենի դեպքում, հղիությանս ընթացքում տարբեր անուններով դիմում եմ, որից չհոգնեմ, այդպես էլ կկոչենք նրան: Նախընտրում եմ ամեն ինչ ինքնուրույն անել, երեխային դայակին վստահելու փոխարեն ինքս եմ խնամում. ավելի լավ է ընտրել դժվար, բայց հաճելի ճանապարհը”:

Մարինե Գյուլումյանի դուստրը` Մադլեն Տաբանուն


Երաժիշտն անկեղծորեն պատմել է, որ ամուսինը` Ադրիան Տաբանուն, ընտանիքում երկրորդ երեխայի ծննդին դեմ է եղել, բայց իրեն հաջողվել է համոզել ու մտափոխել նրան:).“Երբ պետք է ամուսնանայինք, ասում էր` կամ զրո, կամ մեկ բալիկ կունենանք, ոչ թե ինչ-որ պատճառ կար, ուղղակի ֆրանսիական ընտանիքներում ընդունված է նաեւ երեխա չունենալը: Ամիսներ շարունակ համոզելուց, հոգեբանական ու դիվանագիտական  երկար “դասընթացներից” հետո համաձայնեց, որ մեր ընտանիքում երկրորդ երեխան էլ լինի”:

Գեղեցկուհի Մադլենը եւս իր մայրիկին պարբերաբար ակնարկել է, որ փոքր եղբայր կամ քույրիկ է ուզում ունենալ.“Անընդհատ հարցնում էր` ինչու մեր տանը բացի իրենից ուրիշ երեխա չկա, ես էլ պատասխանում էի, որ եթե մի քանի բան լավ անի, կունենա: Քանի որ Ֆրանսիայում որպես ֆոտոմոդել նրան տանում էի քասթինգների, որտեղ առաջարկում էին լուսանկարվել հեղինակավոր բրենդների հագուստի հավաքածուների գովազդի համար, մի քանի փուլ անցնում էր, բայց ամաչում էր ու չէր ցանկանում նկարվել: Վերջին անգամ նկարվեց, ես էլ խոստումս կատարեցի, եւ մեր ընտանիքում փոքրիկ բալիկ կծնվի:)”:

Մարինե Գյուլումյանը


Մարինեն նշում է, որ աղջիկը շատ է սիրում լուսանկարվել, պարզապես անծանոթ միջավայր չի սիրում.“Ֆրանսիայում երեխայի լուսանկարվելն էլ պրոֆեսիոնալ աշխատանք է համարվում, մանավանդ գովազդի դեպքում մեծ գումարով վարձատրվում է: Երեխայի հետ դիմահարդար, վարսահարդար եւ մի ամբողջ թիմ է աշխատում, ծնողների ներկայությունը նկարահանման ընթացքում չի թույլատրվում”: Երգահանը կեսկատակ-կեսլուրջ ասել է` չի բացառվում, որ մի քանի տարի հետո Մադլենն իրենից ավելի շատ կվաստակի:

Երեւանում գտնվելու այս ընթացքում Մարինե Գյուլումյանը նաեւ մասնակցում է երգիչ Արթուր Ալեքի երգերի ձայնագրություններին.“Դեռ հինգ տարեկան էր, երբ իմ գրած երգերն էր կատարում, հիմա ավելի աճել է, շարունակում ենք համագործակցել: Իսկ Ֆրանսիայում աշխատում եմ հայտնի երգչուհիներից մեկի հետ, որի նոր` դեկտեմբերին թողարկվելիք ալբոմում տեղ են գտնելու նաեւ իմ երգերը”:

Մարինե Գյուլումյանն ամուսնու` Ադրիան Տաբանուի հետ


Նշենք, որ Մարինեն Ֆրանսիայում ընտանիքի ու աշխատանքի հետ համատեղում է ուսումը. նա մեկ ամսից կավարտի Սորբոնի համալսարանի էթնոերաժշտագիտության բաժնի մագիստրատուրան.“Պետական քննություններն արդեն հանձնել եմ, հունիսին կլինի թեզիս պաշտպանությունը, որի թեման է` “21-րդ դարի երաժշտությունը Հայաստանում””:

BRAVO.am-ը Մարինե Գյուլումյանին թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերույթուն է մաղթում:):

BRAVO.am
Լուանկարները` Մարինե Գյուլումյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW