×


Մարինկա Խաչատրյանի ծովափնյա հանգիստն ու նոր առաջարկը

Մարինկա Խաչատրյանն ամառային արձակուրդը վայելելու համար ընտրել է ծովափնյա երկիր: «Օտարը» սերիալի ավարտից հետո դերասանուհին Կարմիր ծով է մեկնել ընտանիքի հետ: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է սպասված ճամփորդության մասին եւ լուսանկարներ տրամադրել:

Մարինկա Խաչատրյանը


«Չորս տարի չեմ կարողացել հանգստի մեկնել, քանի որ նկարահանվում էի այս կամ այն նախագծում: Վերջապես կարողացա վայելել վաստակածս հանգիստը, ինչի համար շատ ուրախ եմ»,- նշել է երիտասարդ դերասանուհին եւ հավելել. «Սիրում եմ ե՛ւ պասիվ հանգստի տարբերակը, ե՛ւ ակտիվ: Ամեն բան կախված է նրանից, թե ով է ճանապարհիդ ընկերը»:

Մարինկա Խաչատրյանը` եղբոր հետ


Ճամփորդության ընթացքում Մարինկան արեւայրուք է ընդունել, շրջել նավով եւ մասնակցել ջրային արկածների: Նրա խոսքով՝ շատ լավ տպավորություններով եւ լիարժեք լիցքաթափված է վերադարձել.«Առջեւում նոր նկարահանումներն են: Շատ շուտով նորից կանցնեմ իմ սիրելի աշխատանքին: Նոր առաջարկիս մասին ավելի ուշ կխոսեմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինկա Խաչատրյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW