×


Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը մկրտել են իրենց որդուն

Հոկտեմբերի 12-ին Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի առաջնեկը դարձել է մեկ տարեկան, սակայն ծնողները նրա համար այսօր են տոն կազմակերպել` տարեդարձը համատեղելով մեկ այլ իրադարձության հետ: Երգիչն իր “Ֆեյսբուքյան” էջում հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարը` տեղեկացնելով, որ մկրտել է որդուն:

Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը մկրտել են իրենց որդուն


Փոքրիկի մկրտության արարողությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում: Երգիչները Լեոյի համար կնքահայր են ընտրել իրենց հարսանիքի քավորին` Արսեն Արշակյանին:

Անահիտ Սիմոնյանը


Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում կազմակերպված խնջույքին էլ ներկա են եղել մի շարք հայտնիներ, որոնցից Արամեի կինը` Աննա Թովմասյանը, միջոցառման ժամանակ նկարահանած փոքրիկ տեսանյութ է հրապարակել: Այն կարող եք դիտել այստեղ:

BRAVO.am-ը շնորհավորում է Լեոյին` նրան եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին