×


Մարտ Բաբայանի անսպասելի նշանադրությունը Սանկտ Պետերբուրգում

Մարտ Բաբայանի համար երեկ խորհրդանշական երջանիկ օր էր. Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել նրա նշանադրությունը։ 31-ամյա մոսկվաբնակ երգչի ընտրյալը Սանկտ-Պետերբուրգում ընտանիքի հետ բնակություն հաստատած արվեստաբան-պարուհի Էլեն Ամյանն է։

Մարտ Բաբայանը՝ նշանածի հետ


Մարտ Բաբայանի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը, ով արարողությունից ժամեր առաջ Երեւանից մեկնել է Պետերբուրգ, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե զույգն ինչպես է ծանոթացել։ Էլենի մայրը ղեկավարում է Պետերբուրգում գործող «Հայաստան» պարի դպրոց-ստուդիան, նրա հրավերով Մարտը ելույթ է ունեցել պարի խմբի հետ.«Էլենն ու Մարտը ծանոթացել են մոտ երեք-չորս ամիս առաջ։ Երկուսն էլ շատ բարձր տրամադրություն ունեն, երջանիկ են ու միմյանց լավ հասկանում են»։

«Выходи за меня» երգող Մարտ Բաբայանը հենց այդ երգով էլ ամուսնության առաջարկ է արել սիրելիին՝ նրա մատնեմատին դնելով նշանադրության մատանին։ Պրոդյուսերի հրապարակած տեսանյութում երգիչը սիրո խոստովանություն է անում. «Իմ երջանկության օրն է, դու իմ սերն ես։ Այնպես ստացվեց, որ դեռ մեկ տարի չանցած՝ ամուսնության մասին գրածս երգն ինձ համար խորհրդանշական դարձավ»։

Սոֆյա Ղուլյանը՝ Մարտ Բաբայանի նշանդրեքին


Զույգի ամուսնությունը սարերի ետեւում չէ. նրանք շատ շուտով կօրինականացնեն հարաբերությունները.«Մարտը նախապես չէր հրապարակել նշանադրության մասին, շատերի համար անսպասելի էր։ Խնջույքը հայկական մթնոլորտում էր, ներկա էին ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։ Քանի որ նաեւ Մարտի մայրիկի տարեդարձն էր, Էլենը «Արցախ» երգի ներքո մենապարով շնորհավորեց նրան։ Ամենն այնքան անսպասելի ու արագ տեղի ունեցավ, կարծում եմ՝ հարսանիքն էլ այսպես անակնկալ կանեն», -եզրափակել է Սոֆյա Ղուլյանը։

BRAVO.am
Լուսանկարները Սոֆյա Ղուլյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport