21 Դեկտեմբեր 16
Մեծ հետույքի ֆետիշ, ֆութֆետիշ եւ ոչ միայն
 
 
0

Տերմինաբանություն

«Ֆետիշիզմ» տերմինն ի սկզբանե ծագում է ֆրանսերեն «fetiche» բառից, թարգմանաբար՝ թալիսման: Առաջ այս բառն անշունչ առարկաների նկատմամբ պաշտամունք էր ենթադրում, բայց ինչպես շատ այլ ֆրանսերեն բառեր, այնպես էլ այս բառը, սեքսուալ ուղղությամբ զարգացում է ապրել ու բազմաշերտ ենթատեքստերով երանգներ ստացել: Արդյունքում, սեքսուալ ֆետիշիզմը, ըստ դասական սահմանման, սեքսուալ այն վարքագիծն է, երբ գրգռման աղբյուր ու խթանիչ է ծառայում որեւէ՝ անպայման տեսանելի առարկա՝ հագուստի տեսակից ու կոշիկից, մինչեւ աքսեսուարներ ու գույն:

Լուսի Քոչարյանը

Ներկայում ֆետիշը պարտադիր կապ չունի անշունչ ու առանձին առարկաների հետ միայն: Օրինակ, տղամարդկանց շրջանում շատ մեծ տարածում ունի շիկահերների նկատմամբ «հիվանդագին» հետաքրքրությունը: Ընդ որում, նրանց հաճախ չի հետաքրքրում, թե ինչ կա այդ շեկ գլխում, կարեւորը՝ գույնի ու տիպաժի առկայությունն է զուտ սեքսուալ գրգիռի համար: Նորագույն մոլուցքային ֆետիշ կա կանանց ահռելի մեծ հետույքի նկատմամբ, որի սկիզբը, ըստ իս, դրվեց Քիմի կողմից ու կայծակնային արագությամբ տարածվեց հատկապես «Ինստագրամ»-ում ու «Ինստագրամ»-ի միջոցով: Ես պարզապես երազում եմ, թե երբ են նորից գալու բնական չափերի, կոկիկ, գեղեցիկ հետույքիկների ժամանակները: 

Պաթոլոգիա, թե նորմա

Ժամանակակից բժշկությունը պնդում է, որ ֆետիշիզմը հիվանդություն է համարվում (դասվում է պարաֆիլիաների՝ սեքսուալ շեղումների շարքին) միայն այն դեպքում, երբ ֆետիշային ֆանտազիաները դրդում են մարդուն իր համար անընդունելի գործողությունների կամ խոչընդոտում են բնականոն սեքսուալ կյանքին: Այլ կերպ ասած՝ տառապանք են պատճառում:

Ընդունված է կարծել, որ վառ արտահայտված ֆետիշիզմ ունեն հիմնականում տղամարդիկ: Բայց դատական բժիշկ, «Սեքսոլոգիա եւ սեքսոպաթոլոգիա» մասնագիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Գ.Դերյագինը պնդում է, որ այս հարցում կանայք եւս ոչնչով չեն զիջում տղամարդկանց: Ըստ նրա՝ կանանց ամենատարածված ֆետիշների թոփ եռյակը հետեւյալն է՝ տղամարդու մարմնի փարթամ մազածածկույթ, մկանային զարգացած համակարգ եւ ընդգծված նիհարություն:

«Ոտնամետ» սեքս կամ ֆութֆետիշ


Ֆութֆետիշն ամենահայտնիներից է: Սա այն վարքն է, երբ անձը սեքսուալ հակում ունի ոտնաթաթերի, կրունկների, ոտնատակերի, ոտքի հետ կապված այլ հատվածների նկատմամբ: Սեքսուալ գրգիռ կարող են առաջացնել սրունքի, ճանի, կոճերի, ոտնատաթաթերի արտաքին տեսքը, դրանց հպվելը, համը, ոտքերի ու ոտնամատների մաշկի հոտը, ջերմությունը եւ այլն: Շատ տարածված գրգռիչ է համարվում հատկապես ոտնաթաթերի հոտը: Ֆութֆետիշը հաճախ զուգակցվում է կոշիկների ու զուգագուլպաների նկատմամբ մոլուցքի հետ: Ֆութֆետիշիստները կարող են սեքսուալ հետաքրքրություն ունենալ կեղտոտ ոտնաթաթերի, ոտաբոբիկ կամ քթաբաց սանդալիների ու հողաթափերի, բարձրակրունկների ու ոտնամատների մատանիների նկատմամբ: 

Մեծամասշտաբ ֆութֆետիշիզմ


Ֆութֆետիշիզմի տարրեր կարելի է հանդիպել արեւելյան մշակույթներում: Օրինակ՝ Չինաստանում մեծարվում էր աղջկա փոքր ոտնաթաթը, Ճապոնիայում՝ նույնպես. հնում այստեղ մանկահասակ աղջնակներին շատ փոքր չափսի փայտե կոշիկներ էին հագցնում, որ ոտնաթաթը չմեծանա: Հնդկաստանում եւս հատուկ ուշադրություն է դարձվում կանանց ու աղջիկների ոտնաթաթերին. վերջիններս նկարազարդվում են հինայով ու զարդարվում գեղեցիկ շղթաներով ու մատանիներով:

Սեքս-տեխնիկաները  ֆութֆետիշում


*Foot massage` ոտնաթաթերի մերսում. կիրառվում է սեքսից առաջ՝ որպես սիրախաղ:

*Trampling` տրորում. նույն ինքը՝ մարմնի վրայով քայլելն է:

*Feetlicking` ոտնաթաթերի լիզում:

*Feetsniffing` ոտնաթաթերի հոտոտում:

*Footjob` սեռօրգանների գրգռում ոտնաթաթերի միջոցով:

*Toelicking` ոտնաթաթերի մատների լիզում ու լպստում՝ երբեմն լեզուն մատների արանքները մտցնելով:

Ֆութֆետիշիստի հոգեբանական դիմանկարը

*Ըստ հոգեվերլուծաբանների՝ ֆութֆետիշիզմը, ինչպես եւ կամայական սեքսուալ նախընտրություն կամ շեղում, սկիզբ է առնում մանկությունից, երբ անձի սեռական կողմնորոշումները դեռ նոր-նոր են ձեւավորվում: Եթե, օրինակ, 12-14 տարեկան երեխան իրավիճակի բերումով վառ սեքսուալ տպավորություն ստանա որեւէ մեկի ոտքերից, ապա այդ տեսարանը կարող է խորապես արմատանալ նրա ենթագիտակցության մեջ եւ արտահայտվել արդեն սեռահասուն տարիքում: Ու հաճախ դա տեղի է ունենում զգացմունքայնորեն ոչ միարժեք իրավիճակներում, երբ բացի սեքսուալ գրգիռից առկա են նաեւ նվաստացում, ամոթ կամ կատաղություն:

*Որպես կանոն, ոտնաթաթերի նկատմամբ հակումն ուղեկցվում է մազոխիզմով: Այսպիսի անձինք անգիտակցաբար կամ գիտակցաբար ձգտում են ստորացված, տրորված ու նվաճված լինել: Տղամարդ ֆետիշիստները հաճախ անինքնավստահ են, ինֆանտիլ եւ թույլ արտահայտված սեքսուալ կոնստիտուցիա ունեն:

*Ֆութֆետիշիստներին հաճախ է գրգռում կնոջ՝ օգտագործած փակ կոշիկը, որը հոգեվերլուծական սահմաններում հեշտոցի խորհրդանիշն է: Կոշիկն ավելի հասանելի է, քան հեշտոցը, բնականաբար:

Եզրահանգում


Քանզի ֆետիշիզմի բացատրությունն ի սկզբանե բավականին լղոզված սահմաններ ունի, կարելի է եզրակացնել, որ մեզնից յուրաքանչյուրն այս կամ այն չափով ու ինտենսիվության ֆետիշ ունի: Թեկուզեւ լատենտ (քնած) վիճակում, որը կարելի է արթնացնել, որոշակիորեն զարգացնել ու վայելել: Համոզված եմ, որ մեզնից շատերը սեփական ֆետիշային նախընտրությունները դիտարկում են դասագրքային սեքսուալ նորմերի շրջանակներում, սահմանում՝ որպես այլասերվածություն, ու ճիշտ այդ չափով դժգոհ կամ անբավարարված մնում սեքսից: Ինչպես հայտնի մանրապատման մեջ է ասվում՝ «… բայց ինչո՞ւ մերժել, չե՞ք կարող այնպես  անել, որ ես ինձ հիմար չզգամ, բժիշկ»:

Լուսի Քոչարյան (Lucy Kocharyan)
BRAVO.am

 
 
Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
56801 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: