×


Մենչ.«Պատահում է՝ հրավիրում են իրենց տուն»

Միացյալ Նահանգներում հյուրախաղերը դարձել են «ֆուլհաուսցիների» աշխատանքի անբաժանելի մասը: Այս օրերին նրանք կրկին Լոս Անջելեսում են: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է նախագծի պրոդյուսեր, հումորիստ-դերասան Արմեն Պետրոսյանը, ամերիկյան համերգների կազմակերպիչը «ArmProject» ընկերությունն է, որի հետ արդեն երկար տարիներ համագործակցում են:

«Ֆուլհաուսցիները» հյուրախաղերով Միացյալ Նահանգներում են


«Այս անգամ նախատեսված էր 2 մեծ համերգ: Նոյեմբերի 19-ին լեփ-լեցուն դահլիճում կայացավ առաջինը, իսկ մյուսը դեկտեմբերի 11-ին է, որից հետո կվերադառնանք: Ամեն անգամ ներկայանում ենք նոր ծրագրով, որովհետեւ ունենք հանդիսատես, որ գալիս է բոլոր համերգներին»,-ասել է նա եւ հավելել, որ ելույթները միշտ անցնում են նախատեսվածից էլ լավ, իրենք էլ ներկաներից մեծ էներգիա են ստանում:

Նրա խոսքով՝ օվկիանոսի հակառակ կողմում բնակվող հայերի շրջանում իրենց թիմը նույնքան ճանաչված է, որքան հայաստանցիների: Միակ տարբերությունը, թերեւս, այն է, որ այնտեղ կարոտում են դերասաններին: Պատահում է՝ մոտենում են եւ հրավիրում իրենց տուն:

Արփի Գաբրիելյանը եւ Անի Երանյանը


Թե ինչպես են անցկացնում իրենց ազատ ժամանակը հարցին ի պատասխան՝ Մենչը կատակել է՝ ասելով, որ բոլորը հանդիպում են իրենց ընկերներին, բարեկամներին, բայց այնուամենայնիվ, օրվա մեծ մասն անցկացնում են իրար հետ:

«Մեր ամենասիրելի զբաղմունքը համերգներից առաջ եւ հետո պարզապես հանգստանալն ու զրուցելն է: Հաճախ միասին գնումներ ենք անում, ճաշում, ժամանցի վայրեր այցելում, սակայն միակ բանը, որ պարտադիր միասին ենք անում, համերգներին մասնակցելն է:)»,-ասել է նա:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` ֆուլհաուսցիների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին