×


Մենչ.«Վերջին նկարահանման օրը բոլորը շատ ուրախ էին»

Օրեր առաջ ավարտվել են «Ֆուլ Հաուս» սիթքոմի չորրորդ եթերաշրջանի նկարահանումները: BRAVO.am-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը տեղեկացրել է, որ վերջին սերիան կցուցադրվի հունիսի 15-ին:

Անի Երանյանը, Արմեն Պետրոսյանը եւ Արփի Գաբրիելյանը


«Իսկ ողջ ամռան ընթացքում եթերում կլինի այս եթերաշրջանի կրկնությունը»,-ասել է Մենչը եւ հավելել` թեեւ իրենց նկարահանումները միշտ էլ բարձր տրամադրությամբ են անցել, բայց.«Վերջին օրն ավելի ուրախ ստացվեց. բոլորը հասկանում էին, որ արձակուրդ են գնում»:

Արմեն Պետրոսյանը եւ Գրիգոր Դանիելյանը


Թե ինչպիսի ավարտ կունենա այս եթերաշրջանը, Մենչը նախընտրել է չբացահայտել, միայն նշել է, որ այն վերջնական չի լինի, իսկ հավանական շարունակության մասին կհայտարարեն առաջիկա ամսվա ընթացքում:

Ավարտվել են «Ֆուլ Հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանի նկարահանումները


Նշենք, որ սիթքոմի դերասաններն իրենց ամառային հանգիստը կվայելեն մինչեւ հուլիսի վերջ, իսկ օգոստոսին կրկին ներկայացումներ կունենան երեւանյան հանդիսատեսի համար:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները`  «Ֆուլ Հաուս»-ի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW