×


Արմեն Պետրոսյանը՝ կնոջ հետ

Մենչ.«Նրանք չեն թողնում, որ ինձ օտարության մեջ զգամ»

«Ֆուլ Հաուս»-ի անձնակազմից շատերն այս օրերին Միացյալ Նահանգներում են, բայց այցի նպատակն ամենեւին էլ հյուրախաղերը չեն: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է նախագծի պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը, Գոռ Հակոբյանը, Մարջան Ավետիսյանը, Արփի Գաբրիելյանը եւ Միհրան Ծառուկյանն այնտեղ իրենց հանգիստն են վայելում:

«Ես ավելի շատ գործնական նպատակով եմ Լոս Անջելեսում: Ունեմ մի շարք հանդիպումներ: Սա ծանրաբեռնված ու հագեցած 2017-ի շարունակությունն է: Կարճ ժամանակով եմ այստեղ. ազատ ժամանակ գրեթե չեմ ունենա»,- ասել է Մենչն ու հավելել, որ դեռ չի հասցրել հանդիպել խաղընկերներին, սակայն բոլորի հետ հեռախոսով խոսել է:

Արմեն Պետրոսյանը՝ կնոջ հետ


Գործնական հարցերի փակագծերը չբացելով` հումորիստը նշել է միայն, որ այդ հանդիպումների արդյունքը հանդիսատեսը կամ հեռուստադիտողն ամենայն հավանականությամբ ամռանը կտեսնի:

Արմեն Պետրոսյանը՝ կնոջ հետ

Արմեն Պետրոսյանը՝ կնոջ հետ


Նա ասել է նաեւ, որ սիրում է Միացյալ Նահանգները: Այնտեղ իրեն օտար չի զգում, իսկ Հայաստան կվերադառնա տասն օրից.«Այստեղ շատ հարազատ ընկերներ ունեմ: Նրանք չեն թողնում, որ ինձ օտարության մեջ զգամ»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուըսանկարները`Արմեն Պետրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին