×


Ֆուլհաուսցիները

Մենչ.«Նրա կերպարը նախատեսված էր 7-րդ եթերաշրջանի համար»

«Ֆուլ Հաուսը» նախորդ տարեվերջին եզրափակվեց 7-րդ եթերաշրջանով, սակայն հումորային նախագծի երկրպագուներն ուրախանալու առիթ ունեն. ամռանը ֆուլհաուսցիները կրկին նկարահանման հրապարակում կլինեն: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է սիթքոմի պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը:

«Ասել էի, որ 7-րդ եթերաշրջանը վերջինն է, եւ այդպես էլ կա: Հեռուստադիտողի արձագանքը մեծ ազդեցություն ունեցավ նոր սիթքոմ նկարահանելու որոշման կայացման հարցում: Հոկտեմբերից կսկսվի «Ֆուլ Հաուս 2»-ը՝ բոլորովին ուրիշ սիթքոմ՝ նոր տաղավարներում: Ուղղակի կպահպանվեն հիմնական կերպարները»,-ասել է նա:

«Ֆուլ Հաուս 2»-ը եթերում կլինի աշնանը


Մենչը տեղեկացրել է, որ նոր նախագծի նկարահանումները կմեկնարկեն օգոստոսի վերջին. «Դադարը միգուցե երկար է, բայց մեզ համար չափազանց կարեւոր: Պետք է նոր մտքեր, գաղափարներ հավաքենք եւ պատշաճ ներկայանանք: Այս պահին տարվում են նոր տաղավարների գծագրման եւ սյուժեի կառուցման աշխատանքները»:

Դերասանական կազմի մասին խոսելիս պրոդյուսերը նշել է, որ նոր կերպարներ կավելանան, իսկ Մկրտիչ Արզումանյանը ներգրավված չէ նոր սիթքոմում. «Նրա կերպարը նախատեսված էր միայն 7-րդ եթերաշրջանի համար»: Իսկ նոր ներկայացումներով ֆուլհաուսցիները բեմում կլինեն արդեն 2019 թվականին:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`նախագծի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին