×


Մերի Ազոյանի 33-ամյակի երեկույթն ու Ռոբերտո Կել Տորեսի հետ համագործակցությունը

Հովհաննես Ազոյանի կինը՝ Մերին, մայիսի 6-ին դարձել է 33 տարեկան։ Դիմահարդարը կեսգիշերին տարեդարձը տոնել է ամուսնու հետ, երեկոյան էլ՝ ընկերների շրջապատում։ BRAVO.am-ը զույգին երեկ լուսանկարել է իրենց ռեստորանում՝ մինչ երեկույթի մեկնարկը։

Մերի եւ Հովհաննես Ազոյանները


Հոբելյարը հայտնել է, որ սիրում եւ սպասում է իր տարեդարձին. «Ծննդյանս օրն ուրախ տրամադրությամբ եմ լինում, մեծանալու պատճառով չեմ տխրում, որովհետեւ ամեն տարիք իր իմաստն ու առաքելությունն ունի։ Կարծում եմ՝ այն տարիքում եմ, երբ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Սովորաբար, առանձին նշում եմ հարազատներիս, ընկերներիս ու գործընկերներիս հետ»։

Զույգի դուստրերը` Կարինան եւ Վիկտորիան, առավոտյան են շնորհավորել մայրիկին.«Մեծ աղջիկս իր ձեռքի աշխատանքը նվիրեց, իսկ փոքրը դեռ չի կարող ինքնուրույն նվերներ մատուցել, փոխարենը գրկեց ու համբուրեց։ Տանը միասին նշում ենք, տորթի մոմերն աղջիկներս են փչում, երբ այլ վայրերում ընկերներով հավաքվում ենք, երեխաները չեն մասնակցում, քանի որ դեմ եմ, որ բալիկներին տանում են մեծերի ծնունդներին»։

Մերի Ազոյանը


Ի դեպ, Մերին դարձել է կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսի հայաստանյան դիմահարդարը.«Երբ նա այստեղ համերգներ եւ նկարահանումներ է ունենում, նրա հետ սիրով աշխատում եմ։ Ինչպես օրերս տեղի ունեցած երեւանյան մենահամերգին, այնպես էլ բոլոր նկարահանումներին սպասարկել եմ: Արդեն նրա անձնական դիմահարդարն եմ:)։ Ռոբերտոն բեմից դուրս անմիջական, մարդամոտ, շփման մեջ ազատ, միեւնույն ժամանակ, համեստ մարդ է։ Այժմ ինձ մոտ առավելապես հանգստի շրջան է, սպասում եմ նոր արտիստների»։
 
BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին