Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Մերի Մակարյանի նշանադրությունն է։ BRAVO.am-ը լուսանկարել է երեկոյի հերոսներին ու հյուրերին: Դերասանուհու ընտրյալն ամերիկաբնակ Վարդանն է, ով Կալիֆորնիայում իրավաբանական կրթություն է ստացել, աշխատում է որպես փաստաբան։
Մերի Մակարյանը` նշանածի հետ
Նրանք հարազատների ու Մերիի մտերիմ գործընկերների հետ առիթը նշում են Պտղնիի ռեստորաններից մեկում։ Սամվել Գրիգորյանի թամադայությամբ խնջույքին երգիչներն իրենց կատարումներն են նվիրում զույգին, իսկ ամերիկաբնակ Հրանտոն անակնկալ է մատուցել. երիտասարդ երգիչն առաջին անգամ կատարել է հատուկ նրանց նվիրված նոր երգ, որը կոչվում է «Սիրո երդում»։ Մերին նաեւ մենապարով է ներկայացել։
Սիրահարները նշանադրության մատանիները փոխանակել են քահանայի օրհնությամբ, իսկ հարսանեկան արարողությունը շուտով կկայանա Միացյալ Նահանգներում։
Նշանադրության տորթը
Դերասանուհին երկու անգամ եղել է օվկիանոսից այն կողմ որպես զբոսաշրջիկ, այս անգամ արդեն կտեղափոխվի բնակվելու սիրելիի հետ, սակայն ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, մշտական բնակության չի մեկնի, հաճախ կայցելի Հայաստան, պարզապես որոշել են համատեղ կյանքի սկզբում ԱՄՆ-ում ապրել, որտեղ էլ նախատեսում են պսակադրությունն իրականացնել։
Շնորհավորում ենք զույգին` մաղթելով հարատեւ սեր ու ամուր ընտանիք:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
47,077





