×


Մերի Ներսիսյանի դստեր գունեղ 1-ամյակը:)

«Թե ինչ արագ են անցնում ժամերը, օրերն ու տարիները հասկանում ես քո ու սիրելիներիդ տարեդարձերը նշելիս: Կարծես երեկ լիներ, երբ ծնվեց Սառան. ոչ մի կերպ չեմ կարողանում գիտակցել, որ անցել է արդեն մեկ տարի: Այնքան թեթեւ, հանգիստ ու ուրախ անցավ Սառայի կյանքի առաջին տարին, որ երեւի դրա արդյունքում ժամանակն էլ շատ արագ անցավ»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Մերի Ներսիսյանը:

Գոռ Պետրոսյանը եւ Մերի Ներսիսյանը՝ մեկ տարեկան Սառայի հետ


Հունիսի 25-ին հաղորդավարուհու եւ ռեժիսոր Գոռ Պետրոսյանի երկրորդ դուստրը դարձել է 1 տարեկան: Ծնողները փոքրիկի տարեդարձը նշել են երեւանյան ժամանցի վայրերից մեկում: Նրանք երկար են մտածել, թե ինչպես տոնեն Սառայի 1-ամյակը: Քանի որ նա դեռ շատ բան չի ընկալում ու գիտակցում, որոշել են, որ խնջույքն անպայման պետք է գունեղ լինի, բոլոր փոքրիկները լավ ժամանակ անցկացնեն, եւ կունենան լուսանկարներ, որոնք հետո աղջնակը կուսումնասիրի ու կտեսնի, թե ինչպես է անցել իր առաջին տարեդարձը:

Սառայի առաջին տարեդարձին


Մերին պատմել է, որ միջոցառմանը հրավիրված էին մայրիկներ եւ ճուտիկներ՝ իրենց մտերիմ ու հարազատ մարդիկ, ովքեր, վստահ են, իրենց հավասար ուրախացել են ու օրը վերածել տոնի: Նրանք սովորություն ունեն երբեք երեխաների տարեդարձերը չվերածել ճոխ, մեծ արարողությունների. կարեւորը տոնի շունչն է, որը պարտադիր պետք է լինի:

Դեռ մեկ շաբաթ առաջ նրանք պատրաստել են գեղեցիկ աքսեսուրաներ, զգեստների դիզայնը մշակել: Վաղուց էին պլանավորել Սառայի տարեդարձի թեման՝ ընտրելով հայտնի մուլտհերոս Մինի Մաուսի կերպարը:

Գոռ Պետրոսյանի եւ Մերի Ներսիսյանի ընտանիքը


Հաղորդավարուհու խոսքով՝ Սառան կարգուկանոնով աղջիկ է, գիտի՝ իրեն որտեղ ինչպես պահել: Ծննդյան տոնին էլ շատ հանգիստ է եղել.«Իհարկե, դեմքի դժգոհ արտահայտությունն առկա էր, քանի որ անծանոթ միջավայր էր, շատ աղմուկ, բայց նա հերոսաբար է իրեն պահել: Կարծում եմ` գոհ էր: Դստերս տոնը սկսվեց հենց առավոտյան՝ աչքերը բացելուն պես: Էվան արդեն մի քանի օր գումար էր հավաքում՝ քույրիկին նվեր գնելու նպատակով: Որոշել էր՝ առաջինն ինքն է շնորհավորելու ու առաջին նվերը հենց իրենն է լինելու: Մենք նախորդ օրը միասին գնացիքն խաղալիքների խանութ, ընտրեցինք նվեր ու առավոտյան Էվան նվիրեց քույրիկին. Սառային անչափ դուր եկավ խաղալիքը: Ես շատ եմ կարեւորում դեռ մանկուց նվեր ընտրելու, նվիրելու մշակույթին երեխային ծանոթացնելը: Կարող էի այդ օրը գումար տալ Էվային կամ  նրա փոխարեն որեւէ բան ընտրեի, ու այդ օրը նվիրեր քույրիկին, բայց դրա մեջ զգացմունք, թրթիռ ու սպասում հաստատ չէր լինի»,-ասել է նա եւ հավելել, որ փոքրիկը շատ նվերներ է ստացել, որոնք միասին ուսումնասիրել են եւ ուրախացել:

Տոնական տորթի մոմերը փչել են հոբելյարի ավագ քույրը` Էվան, ու մայրիկը: Սառան էլ զարմացած աչուկներով նրանց է հետեւել: Աստծուն խնդրել են ամուր առողջություն Սառայի համար: Մնացածին նա ինքնուրույն, իրենց  օգնությամբ կհասնի: 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Ներսիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին