×


“Մեր մեջ ասած”` Առաջին ալիքի եթերում կանայք են :)

Մեր մեջ ասած` Առաջին ալիքի եթերում քիչ առաջ տրվել է ժամանցային նոր հեռուստածրագրի մեկնարկը: Այսուհետեւ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 18:20-ից հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը, դերասանուհի Իրինա Դանիելյանը եւ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կխոսեն կանանց սրտից` չմոռանալով, իհարկե, տղամարդկանց մասին: Մեր մեջ ասած` նրանք պատմելու եւ քննարկելու շատ բան ունեն:

Արեւիկ Ուդումյանը, Իրինա Դանիելյանը եւ Վարդանուշ Պետրոսյանը


Արեւիկ Ուդումյան.  Մտահղացումն Առաջին ալիքինն է: Ինձ հրավիրեցին հանդես գալ որպես հաղորդավար եւ պրոդյուսեր, սկսեցինք աշխատել հաղորդավարական կազմի եւ ձեւաչափի վրա… “Մեր մեջ ասած”-ը ժամանցային հաղորդում է, բայց` տեղեկատվական հիմքով: Եթերում հաղորդավարներն իրենց կյանքից մեջբերումներ են անելու. կարող են խոսել իրենց պլաստիկ վիրահատությունների, խնդիրների, անհանգստացնող երեւույթների մասին: Նույնիսկ ամենատխուր թեմաները ներկայացնելիս ցույց ենք տալու, որ ցանկացած իրավիճակից ելք կա: Սերունդների հարցեր, նոր միտումներ, նորաձեւություն, արվեստ. այս եւ այլ թեմաների մասին կխոսեմ ես:

Վարդանուշ Պետրոսյան. Սա իմ հաղորդավարական առաջին փորձն է. որոշել եմ այս կյանքում ամեն ինչ փորձել:): Վարում եմ “Նիհարենք միասին” խորագիրը, որի ընթացքում հեռուստադիտողը կհետեւի Էրիկ Անթառանյանի եւ Նանայի նիհարելու պրոցեսին: Շատ ջանքեր չպահանջվեցին նրանց համոզելու համար, եւ արդեն իսկ բավական լավ արդյունքներ ունենք: Հաղորդման անոնսից հետո հարցերի տարափ եղավ, կարծում եմ` շատերն են սպասում մեկնարկին:

"Մեր մեջ ասած"-ն Առաջին ալիքի եթերում կլինի երկուշաբթիից ուրբաթ


Իրինա Դանիելյան. Առաջարկը ստանալով եւ սցենարը կարդալով` հասկացել էի, որ իմ ուրույն տեղն եմ զբաղեցնում այս ծրագրում եւ անփոխարինելի եմ:): Վստահ եմ` կանանց նման հաղորդում պետք է, միշտ ցանկացել եմ, որ նման նախագիծ լինի, հիմա էլ շատ ուրախ եմ, որ այս ամենի մի մասնիկն եմ:): Սկզբում, երբ բաժանվում էին խորագրերն, ասացի, որ ամենատնականը, եփող-թափողը ես եմ եւ ինձ վրա կվերցնեմ խոհանոցի բաժինը, չնայած` չեմ բավարարվելու միայն խոհանոցային խոսակցություններով:

Կարինե Խոդիկյանը, Իրինա Դանիելյանը, Արեւիկ Ուդումյանը եւ Վարդանուշ Պետրոսյանը


Կարինե Խոդիկյան.“Կանայք, ովքեր փոխեցին աշխարհը”. այսպես է կոչվում իմ բաժինը: Խոսելու եմ այն կանանց մասին, ովքեր դուրս են եկել ընտանիքի շրջանակներից եւ հասարակության մեջ շատ բան են փոխել: Ես նաեւ մայրենի լեզվի անաղարտության դիրքերում եմ պայքարում, նույնիսկ եթերում ինձ իրավունք է վերապահված հաղորդավարներին ուղղել:):

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին