×


Միհրան Ծառուկյան.«Ինձ թվում է`դա պատմելու չի:)»

Միհրան Ծառուկյանը տարեվերջին՝ «Ֆուլ Հաուս»-ի վերջին սերիայում, նոր տեսահոլովակ ներկայացրեց, որն ապահովեց սիթքոմի հինգերորդ եթերաշրջանի տրամաբանական ավարտը: «Գնա, գնա»-ն մի քանի օրում երկու միլիոնից ավելի դիտում է գրանցել: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում ամփոփել է 2016-ն ու նախանշել 2017-ի իր անելիքները:

Միհրան Ծառուկյանը


«Ստեղծագործական գործունեության առումով բավականին հագեցած ու խիտ էր տարին: Համերգային բազմաթիվ շրջագայություններ եղան Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ, Ռուսաստանի մի շարք քաղաքներ: Կարելի է ասել` հասցրել ենք այն ամենն, ինչ ծրագրել էինք: Ստեղծագործական ձեռքբերումների տարի էր ինձ համար»,-ասել է նա ու հավելել, որ նույն զբաղվածությունը կշարունակվի նաեւ այս տարում. ծրագրել են համերգային շրջագայություններ, նոր երգեր ու հոլովակներ:

Արփի Գաբրիելյանը եւ Միհրան Ծառուկյանը


Երգիչը նշել է, որ հեշտությամբ է համատեղում սիթքոմի նկարահանումներն ու երգարվեստը.«Մարդիկ արդեն սովորել են տեսնել ինձ թե՛ որպես երգիչ, թե՛ որպես դերասան: Երկուսն էլ զուգահեռ հաջողությամբ համատեղում եմ: Չեմ կարող առանձնացնել, թե որ բնագավառում եմ ավելի ազատ ու անկաշկանդ զգում: Այնպես է ստացվել, որ սիթքոմի շրջանակում եւս երգեցողության հետ կապ ունեմ: Գուցե նախագծի եւ իմ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանից է, նկարահանման հրապարակից ու իմ հանդիսատեսից, որ երկուսն էլ հոգեհարազատ են: Նկարահանումներն ու հյուրախաղերը չեն խանգարում երգչի իմ կարիերային, քանի որ ամեն ինչ նախօրոք շատ ճիշտ է ծրագրվում»:

Նախանշելով այս տարվա անելիքները` նա ասել է, որ առայժմ մենահամերգի մասին չի կարող որեւէ հստակ բան ասել, սակայն մարտից սպասվում են հյուրախաղեր ու համերգային շրջագայություններ:

Միհրան Ծառուկյանը


«Ամանորը դիմավորել եմ Երեւանից դուրս, բայց աշխատանքի մեջ: Մինչ այդ մտերիմներիս ու հարազատներիս համար ԱՄՆ-ից նվերներ էի բերել: Ամենատպավորված ու անմոռանալի Նոր տարին ծառայությանս տարիներին էր` զորամասում: Ինձ թվում է՝ դա պատմելու չի:)»,-եզրափակել է Միհրանն ու հայրենակիցներին մաղթել առողջություն, երջանկություն ու, իհարկե, խաղաղություն մեր երկրին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Միհրան Ծառուկյանի «ֆեյսբուքյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին