×


Միհրան Ծառուկյան.“Այն մարդկանցից չեմ, ովքեր թաքցնում են սիրելիին”

Միհրան Ծառուկյանն իր “սրտի ուզածը”  ներկայացնելուց հետո մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ օրերս նշել է 26-ամյակը, իսկ սեպտեմբերի 29-ին էլ ելույթ կունենա Լոս Անջելեսի “Pasadena Civic” համերգասրահում: Իսկ մինչ այդ նա պատասխանել է BRAVO.am-ի հարցերին:

Միհրան Ծառուկյանը


-Երեւանում մենահամերգ կլինի՞:

-Ցանկություն, անշուշտ, կա, բայց պետք է լավ պատրաստվել: Անգամ համերգային ծրագրի վրա ենք աշխատել, տեսնենք` երբ կիրականացնենք:

-Շրջագայություններ, ձայնագրություններ… ժամանակ մնո՞ւմ է ընտանիքին, ընկերներին տրամադրելու համար:

-Ընկերներս էլ են աշխատում, այդ պատճառով հաճախակի չենք հանդիպում: Իսկ ընտանիքիս հետ կապը միշտ կա, բացակայության ժամանակ էլ հեռախոսով տեղեկացնում կամ տեղեկանում եմ նրանց մասին:

Միհրան Ծառուկյանը


-Մեր մայրաքաղաքում որտե՞ղ կարելի է տեսնել քեզ:

-Ընկերներիս հետ հաճախ սրճարաններ ենք այցելում, բայց հիմնականում ուշ ժամերին:):

-Անձնական կյանքում փոփոխություն կա՞: Մինչեւ հիմա քեզ եւ հայտնի սերիալի հերոսուհուն սիրավեպ են վերագրում:

-Նման բան չի եղել, չկա եւ չի լինի: Այն մարդկանցից չեմ, ովքեր թաքցնում են սիրելիին: Երբ գտնեմ նրան, այդ ժամանակ բոլորն էլ կիմանան:

-Իդեալ ունե՞ս: Ինչպիսի՞ն պետք է լինի քո կինը:

-Հատուկ չափանիշներ չկան, պիտի զգամ… Չեմ կարող բառերով ասել:

Միհրան Ծառուկյանը


-Ինչպե՞ս ես որոշում երգդ, տեսահոլովակդ հաջողված է, թե` ոչ:


-Երբեք չեմ մտածում, որ նոր երգս հիթային է լինելու: Երբ ձայնագրում էինք “Սիրո կինո”-ն, այնքան էլ չէի հավատում դրա հաջողությանը, սակայն հակառակ պատկերը ստացվեց. այն դիտումների առումով իմ երգացանկում ռեկորդային է: Հանդիսատեսն է ընտրում եւ որոշում:

-“Գոլ”-ը ֆուտբոլի երկրպագու լինելու արդյո՞ւնք է:

-Մինչ այդ երգն այնքան էլ տարված չէի ֆուտբոլով, հիմա սկսել եմ հետեւել մեր ազգային հավաքականի խաղերին:

Միհրան Ծառուկյանը


-Հնարավո՞ր է` կրկին սերիալում նկարահանվես:


-Միանշանակ չեմ կարող ասել: Առաջ բացառում էի, հիմա, երբ դիտում եմ “Վերադարձ” հեռուստասերիալը, կարոտում եմ նկարահանումները: Չգիտեմ` ինչպես կստացվի:

-Իսկ նոր ձայնասկավառակիդ շնորհանդեսը ե՞րբ է:

-Այդ ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվում: Եթե այս տարի չհասցնենք, մյուս տարվա մեջ անպայման կլինի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին