Միհրան Ծառուկյանն անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Օգոստոսի 11-ին երգիչը կներակայացնի իր նոր՝ «Սիրտ ունեմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլավակը:
Միհրան Ծառուկյանը
Միհրան Ծառուկյանի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը Bravo.am-ին տեղեկացրեց, որ տեսահոլովակի նկարահումներն իրականացրել է «Yere1 production»-ը: Տեսահոլովակը նկարահանվել է երկու օրում՝ առանց որեւէ դժվարության. «Կատարվել է մանրակրկիտ աշխատանք, ինչի արդյունքը կտեսնեք շատ շուտով»,- ասաց Մենչը:
«Սիրտ ունեմ» երգի հեղինակը Արման Անտոնյանն է: Խոսքերի համահեղինակներն են Արման Անտոնյան, Մարտին Միրզոյան: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է:
Միհրան Ծառուկյանը
Միհրան Ծառուկյանի երեւանյան մենահամերգի հետ կապված էլ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն ասաց, որ առայժմ հստակ պլանավորված չէ՝ երբ կլինի Միհրանի մենահամերգը. «Պետք է լուրջ նախապատրաստվել, քանի որ մենահամերգով ներկայանալը շատ պատասխանատու գործ է»:
Մենչի հետ խոսեցինք նաեւ Միհրան-Արփի սպասվելիք զուգերգի մասին. «Առայժմ նորություն չկա, փնտրում ենք համապատասխան երգ»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը:
Տեքստը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միհրան Ծառուկյանի անձնական արխիվից


×
17,551





