×


Միսթր X-ի եւ Սվետլանա Բոսնոյանի հարսանեկան լուսանկարները:)

Երգիչ Արթուր Հակոբյանի՝ Միսթր X-ի, եւ հաղորդավարուհի, երգահան Սվետլանա Բոսնոյանի սիրո պատմությունն արդեն ներկայացրել ենք: Զույգը նոյեմբերի 1-ին պսակադրվել է Գլենդելի Սուրբ Ղեւոնդ եկեղեցում` հարսանիքի բացառիկ անդրադարձը վստահելով BRAVO.am-ին:

Սվետլանա Բոսնոյանը եւ Արթուր Հակոբյանը


Նորահարսը մեզ հետ զրույցում հայտնել է, որ իրենց համար կարեւոր օրվան հաճույքով են նախապատրաստվել.«Ամեն մի մանրուք միասին ենք ընտրել, միայն երաժիշտների հարցով է Արթուրը միայնակ զբաղվել ու հիանալի թիմ էր հավաքել: Անմոռանալի ժամանակ անցկացրինք, անընդմեջ պարեցինք ու ուրախացանք: Հայտնի հյուրերից ոմանք էլ իրենց կատարումներով էլ ավելի թեժացրին երեկոն: Նորոն ու Ջոնին հաճելի անակնկալ էին պատրաստել. երեկոյի ընթացքում երգեցին բոլոր այն երգերը, որոնց խոսքերի հեղինակը ես եմ:)»:

Սվետլանա Բոսնոյանը


Սվետլանային անչափ հուզել է ամուսնու ելույթը.«Արթուրի անակնկալից ցնցված էի: Մոտ մեկ ամիս առաջ ինձ նվիրված երգ էր ձայնագրել, որի երաժշտությունը լսեցի հարսանիքից մեկ շաբաթ առաջ, երբ պարի հերթական փորձին էինք: Բառերով տարբերակն առաջին անգամ հենց հարսանյաց սրահում երգեց: Հուզմունքս աննկարագրելի էր: Շատ սիրուն երգ է: Շուտով տեսահոլովակ էլ կունենա»:

Արթուրի համար էլ անակնկալ է եղել սիրելիի հարսի զգեստը.«Մինչ հարսանիքը նույնիսկ գծագիրը չէի տեսել: Նա ամեն բան խնամքով թաքցնում էր: Անհնար է բառերով նկարգրել այն ապրումները, որ ունեցա Սվետլանային հարսի զգեստով տեսնելու պահին: Ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ նորահարսն էր: Խնդություն, հուզմունք, պատասխանատվություն` այս զգացողություններն էին պարուրել ինձ ողջ օրվա ընթացքում»,-ասել է երգիչը:

Արթուր Հակոբյանը եւ Սվետլանա Բոսնոյանը


Հարսանիքի հաջորդ օրը նորապսակները մեկնել են Դոմինիկյան Հանրապետություն՝ վայելելու ծովափնյա մեղրամիսը:

BRAVO.am-ը շնորհավորում է Արթուրին եւ Սվետլանային՝ մաղթելով հավերժ սեր ու ամուր ընտանիք:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սվետլանա Բոսնոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW