×


Մկրտիչ Արզումանյանի եւ Հովհաննես Ազոյանի «պլյուսներն» ու «մինուսները»

Մկրտիչ Արզումանյանը եւ Հովհաննես Ազոյանը երեւանյան հանդիսատեսին կներկայանան նոր` «Պլյուս-մինուս» ներկայացմամբ: Հումորային շոուի առաջնախաղը նախատեսված է մայիսի 2-ին` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Մկրտիչ Արզումանյանը եւ Հովհաննես Ազոյանը


Դերասանները, որոնք նաեւ նոր շոուի համապրոդյուսերներն են, հաշվի առնելով նախորդ համատեղ նախագծերի հաջողությունները, վաղուց էին որոշել կրկին միասին հանդես գալ եւ լրացնել երկար տարիներ թատրոնի բեմում չլինելու բացը: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է ներկայացման պրոդյուսեր Արման Միտոյանը:

«Մոտ երկու ժամ տեւողությամբ շոուն լի է քաղաքական, սոցիալական եւ կենցաղային սատիրայով: Ներկայացման մեջ հատուկ մասնակցություն ունեն Գրիշա Աղախանյանը եւ Էվա Խաչատրյանը»,-ասել է պրոդյուսերը` հավելելով, որ ռեժիսորը Կարո Բալյանն է, իսկ սցենարի համահեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Սարգիս Կալպակյանը եւ Նարեկ Ավագյանը: 

Հովհաննես Ազոյանը եւ Կարո Բալյանը` «Պլյուս-մինուս» ներկայացման փորձերին


BRAVO.am-ի հետ զրույցում Մկրտիչ Արզումանյանն էլ նշել է, որ կատակերգության անվան ընտրությունը պատահական չէ.««Պլյուսներ» եւ «մինուսներ» ունեն բոլոր երեւույթները: Հաճախ «պլյուսները» լրացնում են «մինուսներին», երբեմն էլ` հակառակը: Նման ներկայացմամբ հանդես գալու միտք ունեինք դեռ երկու տարի առաջ, սակայն գերզբաղված լինելու պատճառով անընդհատ հետաձգում էինք: Պահը հասունացավ, եւ հանդիսատեսը շուտով կկարողանա գնահատել մեր աշխատանքը»:

Դերասանը խոստովանել է` թեեւ ոչ հաճախ է հանդես գալիս թատրոնի բեմում, իր համար առաջնային է իրական շփումը հանդիսատեսի հետ.«Բեմում առավելագույն պատասխանատվությամբ պետք է ներկայանաս, այստեղ դու մի քանի փորձի հնարավորություն չունես, չես կարող խաղդ շտկել: Բեմում պետք է հնարավորինս կենտրոնացած լինես: Հավատացեք, յուրաքանչյուր անգամ, երբ բեմ եմ բարձրանում, այնպիսի զգացողություն ունեմ, թե առաջին անգամ է»:

Տեքստը՝  Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արման Միտոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին