×


“Մշակույթների երկխոսություն” Աղվերանում :)

15 երկրից շուրջ 100 երիտասարդ այս օրերին Աղվերանում հնարավորություն ունի ծանոթանալ հայկական մշակույթին եւ, իհարկե, ներկայացնել իր ազգայինը: “Մշակույթների երկխոսություն 2014” փառատոնը մեկնարկել է հուլիսի 23-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 6-ը:

Փառատոնը համախմբել է 15 երկրից շուրջ 100 երիտասարդի


Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոնի կազմակերպած ծրագրի նպատակն է բարձրացնել աշխարհի տարբեր կողմերից ժամանած երիտասարդների միջմշակութային զգայունությունը, ինչին նպաստում է փառատոնի հետաքրքիր ձեւաչափը:

BRAVO.am-ն օրերս ականատես է եղել, թե ինչպես են մասնակիցները ներկայացնում իրենց մշակույթը եւ երկխոսություն ծավալում ազգային արվեստի, երաժշտության, ֆիլմի, պարի, ավանդական եւ ծիսական խաղերի, դիցաբանության եւ խոհանոցի միջոցով:

"Մշակույթների երկխոսություն"` Աղվերանում


Երբ հասանք Աղվերան, մի շարք երիտասարդներ հնդկական խաղ էին խաղում:): Գյումրիից Լենա Զաքարյանի խոսքով` օտարերկարցիները հավանել են նաեւ հայկական խաղերը.“Այստեղ բոլորն այնքան միախմբված են: Կազմակերպիչները հաշվի են առել միջմշակութային հաղորդակցությանը նպաստող բազմաթիվ հանգամանքներ”:

Փառատոնի մասնակիցները մեծ հաճույքով սովորում են նաեւ տարբեր ազգերի պարեր: Ուշագրավ էր Իսպանիայի պատվիրակության ներկայացրած ֆլամենկոն, հետաքրքրական էր, որ ինչ երաժշտություն էլ հնչեր, բոլորն անխտիր պարում էին:):

Փառատոնը համախմբել է 15 երկրից շուրջ 100 երիտասարդի


Իսպանիայից ժամանած մեր հայրենակից Մարիամ Կիզիրյանը ծրագրի մասին տեղեկացել է ընկերներից եւ որոշել անպայման մասնակցել.“Շատ եմ սիրում այս ակտիվությունը, պարերը, մշակութային բազմազանությունը: Շատ ընկերներ եմ ձեռք բերել, որոնց հետ, հուսով եմ, կրկին կհանդիպենք”:

Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոնի փոխնախագահ Արեգ Թադեւոսյանի խոսքով` արդեն 4 տարի իրականացվող ծրագիրը կրթական կարեւոր խնդիր է լուծում` առանցքում ունենալով խաղաղության մշակույթի տարածումը:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին