×


Մոսկվայում ի՞նչն է միավորել Ալեքսանդր Բաբասյանին, Music Հայկին, Ավրաամ Ռուսոյին, Աստային եւ ուրիշների

Հայաստանի սահմանամերձ գյուղերի բարեկարգմանը նվիրված բարեգործական համերգ է տեղի ունեցել Մոսկվայում, որին մասնակցել են Music Հայկը, Կարեն Ավանեսյանը, Ավրաամ Ռուսոն, Արման Թովմասյանը, Արշակ Բեռնեցյանը, Սիրանուշ Գալստյանը, Սարո Վարդանյանը, Աստան, Նշան Հայրապետյանը, Նարինե Մադունցը, Գագիկ Գինոսյանը եւ այլք:

Կարեն Ավանեսյանը


Համերգը կազմակերպել էին “New Generation Production”-ի հիմնադիրներ Նաիրա Նիազյանն ու Թոմաս Ոսկանյանը: Նաիրան, ով մասնագիտությամբ լրագրող է եւ «ArmTv»-ի հայաստանյան լուրերի խմբագիրն է, BRAVO.am-ին պատմել է, թե ինչու են նախաձեռնել միջոցառումը.“Մեր սյուժեներից մեկը սահմանամերձ Բաղանիս գյուղի մասին էր: Ինձ գրավեց այն փաստը, որ գյուղապետը երիտասարդ Նարեկ Սահակյանն էր, որի հետ ԵՊՀ-ում ենք սովորել: Ինձ հուզել էր այն հանգամանքը, որ ես, տեղափոխվելով Մոսկվա, այժմ քիչ, թե շատ ապահով պայմաններում եմ ապրում, իսկ գյուղում մարդիկ խմելու ջրի խնդիր ունեն… Երբ Նարեկին հայտնեցի, որ ցանկանում ենք որեւէ կերպ օգնել, նա տեղեկացրեց, որ խնդիրներից մեկն անանցանելի ճանապարհահատվածն է, որն անհրաժեշտ է գոնե խճապատել”:

Նաիրա Նիազյանը


Ինչպես պատմել է կազմակերպիչը, համերգին բացի հայերից ներկա է եղել նաեւ ռուս հանդիսատես. “Հնչել են Սայաթ-Նովայի, Կոմիտասի ստեղծագործություններից, նաեւ ռուսալեզու երգեր: Համերգի ընթացքում մի հայ երեխայի բուժման համար կատարեցինք դրամահավաք, որը երկու տարեկանում վթարի է ենթարկվել: Բավականին գումար հավաքվեց նաեւ նրա բուժման ծախսերը հոգալու համար”:

Աստան


Համերգը վարել են Ալեքսանդր Բաբասյանը, Տաթեւ Մնացականյանը, Թիմուր Ռամազանովը եւ Գայանե Բրեյովան.“Կազմակերպչական հարցերում մեզ աջակցեցին Մոսկվայի ԵԿՄ ներկայացուցչության ղեկավար Նելսոն Մարգարյանը եւ Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրեյանը: Ապրիլի 20-ից հետո ես եւ Թոմասը կգանք Հայաստան, կբերենք հավաքված գումարը: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին, մենք ընդամենը կամուրջ ստեղծեցինք, որ մարդիկ գան համերգի եւ օգնեն”,-նշել է Նաիրա Նիազյանը:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նաիրա Նիազյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին